Բաժիններ՝

Եվրահանձնաժողովն առաջարկել է 16 մլրդ եվրո հատկացնել ԵՄ-ի տիեզերական ծրագրին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրոպական միության 2021-2027 թվականների բյուջեից 16 մլրդ եվրո հատկացնել տիեզերական ծրագրի զարգացման համար: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ծրագրով նախատեսված է ներդրումների աճ այն նախագծերում, որոնք «միտված են նոր պահանջներին եւ տեխնոլոգիաներին», ինչպես նաեւ աշխատանք՝ «տիեզերք Եվրոպայի ինքնավար մուտքի» ապահովման վրա:

Փաստաթղթի տեքստի համաձայն, 9,7 մլրդ եվրո հատկացվել է Galileo եւ EGNOS նավիգացիոն արբանյակային համակարգի ծրագրին, 5,8 մլրդ եվրո կծախսվի շրջակա միջավայրի մոնիթորինգի Copernicus ծրագրի վրա:

Եվս 500 մլն եվրո նախատեսված Է անվտանգության համակարգի նոր բաղադրիչների զարգացման, մասնավորապես, արբանյակների բախումների կանխման եւ այն վտանգներին հետեւելու համակարգի համար, որոնք կապված են արեգակի ակտիվության եւ գիսաստղերի ու աստերոիդների մոտենալու հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս