Բաժիններ՝

Մարիանո Ռախոյը մտադիր է վերջնականապես լքել քաղաքականությունը

Իսպանիայի կառավարության նախկին նախագահ Մարիանո Ռախոյը հայտարարել է, թե մտադիր է վերջնականապես լքել քաղաքականությունը: Նախկին վարչապետը համապատասխան հայտարարությունն արել է հունիսի 6-ին Cope ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Ես քաղաքական կյանքում ներգրավված եմ արդեն 40 տարի, իմաստ չունի ավելի շատ ժամանակ անցկացնել այստեղ»,- ասելէ Ռախոյը: «Մտադիր եմ վերջնականապես լքել քաղաքականությունը,- հավաստիացրել է նա:- Կյանքում, քաղաքականությունից բացի, այլ բաներ էլ կան»:

Ռախոյը հունիսի 5-ին հայտարարել էր, որ պատրաստվում է թողնել Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահի պաշտոնը: Նախկին վարչապետը նշել է, որ «եկել է այս փուլն ավարտելու պահը»: Սա ավելի լավ է ԺԿ-ի, Իսպանիայի եւ ինձ համար»,- ասել է նա: Ռախոյը, որը կուսակցության նախագահն է 2004 թվականից, հորդորել է հրավիրել ԺԿ-ի արտահերթ համագումար եւ ընտրել քաղաքական ուժի նոր առաջնորդ:

«Մենք կորցրեցինք կառավարությունը եւ անցնում ենք ընդդիմության,-նշել է կառավարության նախկին ղեկավարը:-Ժողովրդավարության մեջ կարեւորը ոչ թե իշխանություն ստանալն է, այլ կարողանալ այն օգտագործել երկրի եւ մեր հպատակների բարօրության համար»:

«Մենք ողջախոհությամբ ու հաստատակամորեն պաշտպանում էինք մեր երկրի միասնությունը,-ընդգծել է նախարարների կաբինետի նախկին ղեկավարը:-Բոլորը մեզ խրատում էին, բայց մենք որոշումներ էինք ընդունում, եւ կարծում եմ, որ դրանք ճիշտ որոշումներ էին»: Հունիսի 1-ին Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) անվստահություն է հայտնել Ռախոյի կառավարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս