ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարներն ընդլայնված գործընկերության վերաբերյալ նոր հռչակագիր կստորագրեն դաշինքի՝ հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում:
Գրեթե 1,5 հազար մարդ է տարհանվել Հռոմի մետրոյից:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին` կոչ անելով ձևավորել համապատասխան հարթակ բնապահպանական խնդիրների քննարկման համար:
րցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 8-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունը տարակուսանք եւ վրդովմունք է հարուցում:
Եվրասիական տնտեսական միությունը շատ լավ ձևաչափ է գործընկերների փոխգործակցության համար, այն հնարավորություն է տալիս դուրս գալ մեծ շուկաներ:
Այսօր կառավարության նիստում մի շարք կադրային փոփոխությունների մասին որոշումներ ընդունվեցին: Աշոտ Ղահրամանյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, Վահե Հակոբյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնից:
Եվրամիությունը (ԵՄ) մեկամսյա ժամկետում կմշակի Միացյալ Նահանգների կողմից պողպատի եւ ալյումինի մաքսերի բարձրացման պատասխան միջոցներ:
Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում վեկտորների փոփոխություն տեղի չի ունենալու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ հունիսի 12-ին պլանավորված հանդիպմանը քննարկվելու է Հյուսիսային Կորեային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր են ստորագրում՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Այսօր կառավարության նիստում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը զեկուցեց, որ օրակարգում ներառված են «Այլընտրանքային ծառայության մասին», «Հանրակրթության մասին», «Պաշտոնատար անձանց սպասարկման և երաշխիքների մասին», «Բարեգործության մասին», «Հողային օրենսգիրք» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծերը:
Վահրամ Շահինյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից: Այսօր այս որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Չինաստանում գտնվող իր ամերիկացի քաղաքացիների համար հունիսի 8-ին նախազգուշացում է հրապարակել այն բանի կապակցությամբ, որ Միացյալ Նահանգների մի քանի դիվանագետներ ենթարկվել են անհայտ ներգործության, որը Վաշինգտոնի կողմից նկարագրվում է որպես «ակուստիկ գրոհ», եւ որ այն բացասաբար է ազդել նրանց առողջության վրա:
«Հուսով եմ լավ տրամադրություն ունեք և գոհ եք, որ Ազգային ժողովը մեր կառավարությանը վստահության քվե է տվել»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքական նոր իրողությամբ և Հայաստանի նոր կառավարության որոշմամբ պայմանավորված՝ դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմը հունիսի 24-ի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո չեղարկելու հնարավորության մասին:
Կառավարությունն այսօր՝ հունիսի 8-ին, հերթական նիստ է անցկացնում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել Է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ներառված է Աշոտ Մարտիրոսյանին միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու հարցը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ավելի լավ գործարք կնքելու շուրջ:
Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսության մակարդակում կա հիանալի փոխըմբռնում: Ընդ որում, այդ երկխոսությունը ոչ միայն արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով է, այլև երկու երկրների նախագահների և վարչապետների մակարդակով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն քննադատել է Եվրոպայի երկրներին, որոնք, նրա կարծիքով «սկսել են մոռանալ Ղրիմի մասին», եւ կրկին հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում իր գտնվելու ժամանակը եւ համաժողովից կհեռանա ավելի շուտ, քան սպասվում էր:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի՝ հունիսի 3-ին սկսված ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 109-ի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Կային դրդապատճառներ, հակառակ դեպքում չէր լինի իշխանափոխություն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել ու մնում է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլև պետականության ու անվտանգության ողջ համակարգի առաջնահերթությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել է, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցները «վեց երկրների համաձայնագիր» կստորագրեն առանց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ։
Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի է ունեցեք հակագլոբալիստների երթ, որի մերձակայքում հունիսի 8-ին եւ 9-ին կկայանա G7-ի գագաթնաժողովը:
ՀՀ Ազգային ժողովը երեկ 62 կողմ, 39 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը: