«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչեւ տարեվերջ Երեւանում կանցկացվի Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Պաշտոնապես կասվի, որ նպատակը 2019-ի սկզբին Արցախում կայացած համատեղ նիստից հետո կատարված աշխատանքներն ամփոփելն է, սակայն իրականում պատճառը ԼՂ-ի շուրջ սպասվող զարգացումներն են։
«Փաստ» թերթը գրում է. «Տարին ավարտվում է, եւ իշխանությունները պետք է ամփոփեն իրենց գործունեության արդյունքները եւ անցնեն հաջորդ տարվա ծրագրերը իրականություն դարձնելուն (եթե այդպիսիք ընդհանրապես կան)։ Երբ հետահայաց նայում ենք տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացներին, ապա պարզ է դառնում, որ այդպես էլ տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոստումներ էին տվել իշխանությունները, իրականություն չդարձավ։ Ավելին, դրան մի փոքր անգամ մոտ չեկանք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ, մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու եւ բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում զգալի ակտիվություն է ցուցաբերում ՀՅԴ-ն, որի նախաձեռնությամբ նոյեմբերին ականատես եղանք լուրջ ներքաղաքական գործընթացների, որին հաջորդեցին իշխանության կողմից կոշտ գնահատականներն ու տարբեր սպառնալիքները, ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։
«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր առիթներով նշվել է, որ ՀՀ գործող իշխանություններն իրենց ռուս գործընկերների հետ շփումների հետ կապված որոշակի խնդիրներ են ունենում, հիմնականում դա կապված է ՀՀ կառավարող շրջանակների՝ մինչ իշխանություն եղած ժամանակահատվածը ծավալած գործունեության հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի որոշումն անակնկալ է եղել «Լույս» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամների համար։ Նախնական պայմանավորվածություն է եղել, որ ավագանու անդամները, Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հաջորդ օրը պետք է հանդիպեին, քննարկեին վիճակը:
Fiat Chrysler ամերիկա-իտալական ավտոմոբիլային կոնցեռնը եւ Ֆրանսիայի Groupe PSA (Peugeot Societe Anonyme, «Պեժո» բաժնետիրական ընկերություն) ավտոհսկան ստորագրել են միաձուլման համաձայնագիր:
Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենք, ըստ որի՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում ՍԴ դատավորները, մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը, կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով, իսկ այդ տարիքը լրանալուց հետո կստանան դատավորի համար օրենքով նախատեսված կենսաթոշակ:
Ավստրալիայի Օդերեւութաբանության բյուրոն արձանագրել է ամենաշոգ օրը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, դա դեկտեմբերի 17-ն է, երբ օդի ջերմաստիճանը տաքացել է մինչեւ 40,9 աստիճան ըստ Ցելսիուսի։
Կիրակի օրը Ջերմուկում կայացել է Ամուլսարի հարցով հերթական հանդիպումը, որի ընթացքում ժողովի մասնակիցները որոշել են թույլ չտալ «Լիդիանին»՝ ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար Ամուլսար մուտք գործել: Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, այդ օրը ճանապարհն ապաշրջափակելու խնդրանքով դիմել էր ոստիկանապետը:
Ամերիկյան «U.S. News» թերթը հրապարակել է աշխարհի ամենից ազդեցիկ երկների վարկանիշային աղյուսակը: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել երկրների համախառն ներքին արդյունքների տվյալները, բնակչության թվաքանակը և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բն Ռաշիդ ալ Մաքթումը հայտարարել է «Մադրասա» էլեկտրոնային հարթակի միջոցով արաբերենի համապարփակ ուսումնական ծրագրի մեկնարկի մասին, որը ներառում է 1000 ուսուցողական տեսանյութ կրթական բոլոր մակարդակների համար:
Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է այսօր հավանական պատերազմի վերսկսումը:
Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ գործող իշխանությունները պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեն և այդպիսով իրենց կադրային խնդիրները լուծեն։
Առաջին անգամ 1915 թ․ ցեղասպանությունից ի վեր, ԱՄՆ Սենատը 2019 թ․ դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ տարբեր հանրապետական սենատորների կողմից երեք շաբաթ անընդմեջ Սպիտակ տան պահանջով այն արգելափակելուց հետո։ Այդ ժամանակից սկսած ես անթիվ հեռախոսազանգեր և էլեկտրոնային նամակներ եմ ստացել հայերից, որոնք հարցնում են, թե այս բանաձևն իր ուղեկից բանաձևի հետ միասին, որը մեծամասնությամբ ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին, արդյոք այժմ ներկայացվելու է նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։
«Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հենվել ցույցային և միտինգային քաղաքականության վրա։ Ռոբերտ Քոչարյանը միշտ հայտնվել է պաշտոնի, երբ ուժեղ ղեկավարի կարիք է զգացվել։ Ինչքան շարունակեն ճնշել դատավորին, այնքան Քոչարյանի վարկանիշն աճելու է»,- վստահեցնում է Տիգրան Քոչարյանը՝ նշելով, որ, եթե չլինի հերթական բիզնես-ռազմական-քաղաքական էլիտաների փոփոխություն, վերադասավորում, նոր իշխանություն չենք ունենա։
Իրականում այդ հարցն առաջինը երևի թե բարձրացրել եմ ես և այսօր էլ կարծում եմ, որ նա իրավունք չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում: Կանոնադրությունը հստակ կարգավորում է տալիս, թե ո՞ր անձինք իրավունք ունեն առաջադրվել այդ պաշտոնում, և կարգավորումներից մեկն այն է, որ վերջին 5 տարիներից առնվազն 2-ում ակտիվ դերակատարություն պետք է ունենան ֆուտբոլի բնագավառում: Այնուհետև պարզաբանվում է, թե այդ ակտիվ դերակատարությունը ո՞րն է. Օրինակ՝ որպես պաշտոնատար անձ կամ խաղացող:
Ազգային ժողովն ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը հանրության մեջ հայտնի է որպես ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառելու կամ վարչապետի կողմից ՍԴ-ն սեփականաշնորհելու մասին օրենք: Օրենքին կողմ է քվեարկել միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, այսինքն` այս կարևորագույն փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանական կոնսենսուսի իսպառ բացակայությամբ և գործադիր իշխանությունից եկած թելադրանքով: Սա իրենց չենթարկվող անկախ դատավորներից ձերբազատվելու հերթական քայլ է։
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ Անդրանիկ Հովհաննիսյանի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
168 Լրահոս
Ֆեյսբուքի մի շարք օգտատերեր՝ հասարակական, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ, կոչ են անում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին կոչ են անում վայր չդնել մանդատը: Ի պաշտպանություն նրա՝ Ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսվել՝ «մանդատը չդնես» հեշթեգով:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի հարցի վերաբերյալ օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի նախաձեռնած փակ քննարկմանը՝ հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի վերաբերյալ ելույթներ էր ունենում, նշում էր, որ Արցախի հարցը լուծվելու է ժողովրդի հետ միասին, և նրանից գաղտնի որևէ որոշում չի կայացվելու։
Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը չի ցանկանում մեկնաբանել օրերս ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը, որից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դիտարկում են ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ ուշագրավ հայտարարություններ էր արել՝ մասնավորապես նշելով. «…Պետք է ասեմ, որ մինչև հիմա հայկական կողմը բովանդակային քննարկումների մեջ, նկատի ունեմ՝ Փաշինյանի օրոք, թավշյա հեղափոխությունից հետո, չի մտել և դրա համար ունեցել է նաև որոշակի հիմքեր: Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձևաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 18-ին, ելույթ ունենալով Բունդեսթագում, հայտարարել է, որ Բեռլինում դեմ են ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցներին եւ մտադիր են «վճռականորեն քննարկել» «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ Վաշինգտոնի ձեռնառկած միջոցների հարցը։
«Նորմանդական քառյակի» ղեկավարների՝ Փարիզում կայացած հանդիպմանը հաջողվել է հաղթահարել «լճացումը», որը վերջին տարիներին տիրում էր Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցում, բայց բանակցությունների արդյունքները բավարար չէին Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու համար:
Ադրբեջանի քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 20-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հրաժարվի կենսաթոշակային բարեփոխման նախագծից, որը համազգային գործադուլի պատճառ է դարձել, բայց պատրաստ է այն բարելավել:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ընթացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը: