ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դժվարանում է ասել, թե ինչու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել, որ իր տանը ստուգումներ անցկացնելուց առաջ իրենց ընդհանուր ընկերներից մեկի միջոցով ինքը հորդորել է նրան լքել Հայաստանը:
Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ արժեքը որն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «մտքի հեղափոխությանը»:
«Նիկոլը սխալ է անում, որ Քոչարյանին բանտում է պահում». Շանթ Հարությունյան
Աբդելմաջիդ Թեբունը դեկտեմբերի 19-ին երդում տվեց որպես Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նոր նախագահ:
«Կանչեք բոլոր սորոսականներին՝ տեսեք՝ չե՞ն համագործակցել ԿԳԲ-ի հետ». Շանթ Հարությունյան
Կառավարության այսօրվա նիստում Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց Ստյոպա Սաֆարյանը: 168.am-ը Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Հանրային խորհրդի նոր նախագահի նշանակման մասին, շարունակելո՞ւ է իր աշխատանքը ՀԽ-ում, թե՞ ոչ:
Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը պաշտոնապես Լոնդոնին խնդրել է Էդինբուրգին օժտել տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու օրինական իրավունքով։
168 Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում ինֆորմացիա են փնտրել. Թագուհի Թովմասյան
«Մամուլի, ազատ խոսքի դեմ գործողությունները խրախուսվում են իշխանությունների կողմից». Սաթիկ Սեյրանյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջին հարցազրույցից հետո, որը տվել էր 168.am-ին՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին, ինքն արդեն պատասխանել է:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ճեղքման հույս ունի դեկտեմբերի 19-ին Բեռլինում կայանալիք գազի եռակողմ կոնսուլտացիաներում:
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և փոխել նրա խափանման միջոցը։
«Իմ ու իմ ընտանիքի և գործընկերների թալանների կապակցությամբ քրեական գործեր մի հարուցեք, մի քննեք, թե չէ կդառնանք արմատական ընդդիմադիր։ Կներեք, բայց ջհանդամ՝ չեք դառնա, անցած տարի դառնայիք, էսօր կլիներ ահագին ժամանակ, մանավանդ որ, քաբաբ առ քաբաբի քաղաքականությունը չի կարող փոխվել որևէ պայմաններում»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ նախագծերից մեկի հաստատումից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր նախորդ ելույթում, որը վերաբերում էր քաբաբ առ քաբաբ պետության ունեցածը թալանելուն, մոռացել էր այս պարբերությունն ասել։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Այս տարվա ընթացքում իրենց վերջին ակցիան էր ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման: Երիտասարդների ակցիան խորհրդանշական էր՝ վստահեցնելու, որ իշխանության դեմ որևէ «պարտիզանական գործողություն» չեն նախապատրաստում, և հենց այդ նպատակով կառավարության շենքի մոտ վայր էին դրել իրենց «պարտիզանական զենքերը»:
Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում գործադիրը որոշում կայացրեց Հանրային խորհրդի նախագահ նշանակել Ստյոպա Սաֆարյանին։
Կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և չորս գիշերօթիկ հաստատությունում խնամվող 6-18 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների 260 երեխաների ընդգրկեց ՀՀ պետական բյուջեի «12002 Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառմամբ իրականացվող ծրագրում:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որում արվել են որոշակի փոփոխություններ: «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Վարազդատ Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դեկտեմբերի 19-ին խոցել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պատկանող զենքի արտադրության օբյեկտն ի պատասխան այդ տարածքից հրեական պետության վրա ձեռնարկված գրոհի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենտը թույլ չի տա իշխանությունից իր հեռացումը, եւ ինքը կմնա պետության ղեկավարի պաշտոնում, ասված է Սպիտակ տան տարածված հայտարարության մեջ։
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Կառավարության հերթական նիստը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում մեղադրանքի երկու հոդվածներով որակել է Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանություն:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուսլսի նահանգի վարչապետ Գլադիս Բերեջիքլյանի արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել հաջորդ յոթ օրերին հրդեհների վանգի պատճառով, հաղորդել է Sydney Morning Herald թերթը։
Սույն ակցիայով սկիզբ դրվեց ԱԱԾ-ն սորոսական ենթակայության տակ վերցնելու օպերացիային: Դրան հաջորդեց Ա. Սաքունցի հայտարարությունը, որին, ի դեպ, ԱԱԾ-ի կողմից կոշտ պատասխան տրվեց:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» մանկամսուր է հիշեցնում, որտեղ պարբերաբար ինչ-որ մեկը չարաճճիություն է անում։ Երեկ հերթը Վաղարշակ Հակոբյանինն էր՝ սփյուռքի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի մոտ ընկերոջն ու համակուրսեցունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 21-ին «Լուսավոր Հայաստանը» կնշի կազմավորման 4 տարին, դրանից 2-3 օր անց էլ կհրավիրի կառավարող խորհրդի նիստ, որպեսզի որոշի՝ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մնո՞ւմ է, թե՞ հեռանում Երեւանի ավագանուց։ Խորհուրդը բաղկացած է 10 անդամից։