«Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գրպանային ընդդիմության թշվառությունը:

Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:

Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի:
Հետո ինչ-որ վարչության պետի:
Հետո ինչ-որ գյուղապետի:

Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր:

Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք:

Չէ մի չէ, ընդդիմություն… Թան էլ չէ, փրթած մածուն»:

Գրպանային ընդդիմության թշվառությունը:Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու…

Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 17. Dezember 2019

Տեսանյութեր

Լրահոս