Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Բաքվում ստեղծվել է «Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը», որի հիմնադիրներն են «Մուսավաթ» կուսակցության անդամներ Ալի Աղաևը, Թահիր Հուսեյնովը և ազգությամբ թալիշ մտավորականներ:
168 Լրահոս
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը հրապարակել է փաստեր իրական «Նոր Հայաստանի» մասին, որոնք երբեք չեք լսի Նիկոլ Փաշինյանից։ Այս բոլոր փաստերը վերաբերվում են 2019 թվականին։
Քիչ առաջ 168.am-ի եթերում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանն ասաց, որ Ոստիկանությունն այս գիշեր թերթի խմբագրություն ներխուժելու և այն տակնուվրա անելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել գողության հատկանիշներով:
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
Առաջին լուսանկարում մի հատված է «Ավանգարդ» թերթի 1968 թ. հոկտեմբերի 19-ի համարից. «Երևան -2018» շա՜տ խորհրդանշական վերնագրով. հետաքրքիր ֆուտուրիստական հոդված: Հոդվածի հրապարակումից չորս օր անց հանդիսավորությամբ բացվելու էր «Երևան 2750» շատրվանային համալիրը` այսօրվա Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի արձան տանող հատվածում: Շատրվանային համալիրի գեղեցկությամբ, ավանդականն ու ժամանակակիցը համադրելու բացառիկ ներդաշնակությամբ ու նրբաճաշակությամբ ազդված, հոդվածագիրը ֆուտուրիստական ժանրում պատկերում էր 2018 թ. Երևանը… Իր վառ երևակայության ու երազանքների Երևանը:
Ազգային ժողովի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը հանրության մեջ հայտնի է՝ որպես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու կամ «օրինական կաշառքի» օրենք, արդեն իսկ գտնվում է ՀՀ նախագահի տիրույթում: Սա նշանակում է, որ նախագահի ստորագրելուց հետո միայն օրենքը կմտնի գործողության մեջ:
«Ակադեմիկոս Լոմոնոսով» առաջին ատոմային ջերմաէլեկտրակայանը (ԱԱՋԷԿ) դեկտեմբերի 19-ին առաջին էլեկտրաէներգիան է արդյունահանել Չուկոտկայի ինքնավար օկրուգի հանգույցի Չաուն-Բիլիբինսկի մեկուսացված ցանց:
Ռուսաստանը հայելաբար կվարվի իր դեմ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման դեպքում, դեկտեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով այն հաղորդումները, թե ԱՄՆ-ի Կոնգրեսը դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների խոշոր փաթեթին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զինված ուժերում նոր նշանակումների մասին հրամանագրեր է ստորագրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից արժեքավոր իրեր չեն գողացել, սակայն դա դեռ փաստ չէ, որ օրաթերթը կորուստ չունի. լրագրողների հետ զրույցում պնդում է թերթի նախկին գլխավոր խմբագիր, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ այսօր գիշերն ինչ-որ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և տակնուվրա արել այն: Թերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը դիմել էր ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Մոսկվան պատրաստ է ցանկացած պահի երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների պայմանագիրը (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումը՝ ՌՀՍ-III): Այդ մասին հայտարարել 1 նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսում:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) զինված ուժերը մեկ օրում երկրի արեւելքում ավելի քան 400 զինյալի են բռնել «Հանուն վերածննդի եւ ժողովրդավարության ազգային խորհուրդ» (CNRD) խմբավորումից:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այս մարդկանց, իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը` ստորագրելով հանդերձ, քաջ գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց խմբերի կողմից, բայց չնայած դրան բարձրաձայնել և չի խուսափել արդարացի տեսակետ արտահայտելուց:
ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում քննելու են ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, որն այս պահին համակարգում չի աշխատում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դժվարանում է ասել, թե ինչու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել, որ իր տանը ստուգումներ անցկացնելուց առաջ իրենց ընդհանուր ընկերներից մեկի միջոցով ինքը հորդորել է նրան լքել Հայաստանը:
Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ արժեքը որն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «մտքի հեղափոխությանը»:
«Նիկոլը սխալ է անում, որ Քոչարյանին բանտում է պահում». Շանթ Հարությունյան
Աբդելմաջիդ Թեբունը դեկտեմբերի 19-ին երդում տվեց որպես Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նոր նախագահ:
«Կանչեք բոլոր սորոսականներին՝ տեսեք՝ չե՞ն համագործակցել ԿԳԲ-ի հետ». Շանթ Հարությունյան
Կառավարության այսօրվա նիստում Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց Ստյոպա Սաֆարյանը: 168.am-ը Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Հանրային խորհրդի նոր նախագահի նշանակման մասին, շարունակելո՞ւ է իր աշխատանքը ՀԽ-ում, թե՞ ոչ:
Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը պաշտոնապես Լոնդոնին խնդրել է Էդինբուրգին օժտել տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու օրինական իրավունքով։
168 Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում ինֆորմացիա են փնտրել. Թագուհի Թովմասյան
«Մամուլի, ազատ խոսքի դեմ գործողությունները խրախուսվում են իշխանությունների կողմից». Սաթիկ Սեյրանյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջին հարցազրույցից հետո, որը տվել էր 168.am-ին՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին, ինքն արդեն պատասխանել է:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ճեղքման հույս ունի դեկտեմբերի 19-ին Բեռլինում կայանալիք գազի եռակողմ կոնսուլտացիաներում:
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և փոխել նրա խափանման միջոցը։
«Իմ ու իմ ընտանիքի և գործընկերների թալանների կապակցությամբ քրեական գործեր մի հարուցեք, մի քննեք, թե չէ կդառնանք արմատական ընդդիմադիր։ Կներեք, բայց ջհանդամ՝ չեք դառնա, անցած տարի դառնայիք, էսօր կլիներ ահագին ժամանակ, մանավանդ որ, քաբաբ առ քաբաբի քաղաքականությունը չի կարող փոխվել որևէ պայմաններում»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ նախագծերից մեկի հաստատումից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր նախորդ ելույթում, որը վերաբերում էր քաբաբ առ քաբաբ պետության ունեցածը թալանելուն, մոռացել էր այս պարբերությունն ասել։