Դատախազությունն ընթացք է տալիս Դավիթ Խաժակյանի հայտարարությանը

Երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանդես եկավ Երևանի քաղաքապետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին հայտարարությամբ:

Դավիթ Խաժակյանը, հղում անելով Քաղաքապետարանի պաշտոնական էջին, պնդել էր, որ Հայկ Մարությանի՝ արձակուրդում գտնվելու և քաղաքապետի լիազորությունները կատարելու իրավունք ունեցող Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կատարել է  քաղաքապետի լիազորությունները, նրա անունից ստորագրել է փաստաթղթեր, ինչի իրավունքն օրենսդրորեն չունի:

168.am-ը դեռ երեկ փորձել էր Գլխավոր դատախազությունից ճշտել, թե արդյո՞ք իրավապահ այդ մարմինը որևէ գործընթաց է սկսել ավագանու անդամի հայտարարության վերաբերյալ: Մեզ պատասխանել էին, որ դիմում դեռ չեն ստացել Դավիթ Խաժակյանից: Ավելի ուշ Դավիթ Խաժակյանը 168.am-ին ասաց, որ արդեն իսկ գրավոր հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին գլխավոր դատախազություն:

Եվ ահա քիչ առաջ մեզ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Երևանի դատախազի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու:

Տեսանյութեր

Լրահոս