Բաժիններ՝

Եկել է ժամանակը հրաժեշտ տալու Հայաստանին, «Նոային», և մարդկանց, որոնք ընդմիշտ կմնան իմ սրտում․ Գոնսալո Սիլվա

«Նոա» ՖԱ–ի պորտուգալացի պաշտպան Գոնսալո Սիլվան երկու տարի հանդես գալով ակումբի կազմում 2025/26 մրցաշրջանի վերջին խաղում հրաժեշտ տվեց խաղընկերներին․ մարզիչներին և երկրպագուներին։

Ֆուտբոլիստը նաև իր շնորհակալական ուղերձն է հղել այն մարդկանց, որոնք եղել են նրա հետ այս ընթացքում․ «Շնորհակալություն, «Նոա՛», որ այսքան դուռ բացեցիր փորձառության համար։ Ես եկա մի նոր երկիր, ծանոթացա նոր մշակույթի, ֆուտբոլով ապրելու նոր մոտեցման հետ և հանդիպեցի մարդկանց, որոնք առաջին իսկ օրվանից ինձ ցույց տվեցին, որ ես ինչ–որ ավելի մեծ պատմության մի մասն եմ։ Սա մի փուլ էր, որը գերազանցեց բոլոր սպասելիքները, ինչ ես կարող էի պատկերացնել։ Ես երջանիկ էի ու հասունացա, շատ բան սովորեցի, նվաճեցի կարևոր տիտղոսներ, դարձա չեմպիոն։

Զգացի այն եվրոպական ֆուտբոլային երեկոները, որոնք ժամանակին թվում էին հեռավոր երազանքի մի մաս։ Եղա այն մարզադաշտերում, որոնք նախկինում պատկերացնում էի միայն դրսից, և պատիվ ունեցա դրանք ապրել ներսից՝ կրելով «Նոայի» մարզաշապիկը և զգալով այս ակումբը ներկայացնելու պատասխանատվությունը։ Ինձ հետ տանում եմ յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր խաղ, յուրաքանչյուր հաղթանակ, յուրաքանչյուր դժվարություն և յուրաքանչյուր գրկախառնություն։ Ինձ հետ տանում եմ նաև այն ընկերներին, որոնց հետ միասին անցել եմ այս ճանապարհը, մարզիչներին և անձնակազմի անդամներին, որոնք ամեն օր աշխատել են ինձ հետ, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ինչ–որ կերպ դարձել են այս ճանապարհորդության մասնիկը։ Երկրպագուներ՝ շնորհակալություն ձեր հոգատարության, աջակցության և այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերեցիք իմ հանդեպ։ Նույնիսկ տնից հեռու գտնվելով՝ դուք ինձ ստիպեցիք զգալ հարգված, սիրված և գնահատված։

Ես հեռանում եմ հպարտությամբ՝ այն ամենի համար, ինչին միասին կարողացանք հասնել, երախտագիտությամբ՝ այն ամենի համար, ինչն ապրել եմ, և վստահությամբ, որ այս փուլը միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ կյանքում։ Պետք է գիտակցել, թե երբ է ժամանակն ավարտելու մի շրջափուլ, և ես զգում եմ, որ այդ պահը հասունացել է։ Շնորհակալություն ամեն ինչի համար, «Նոա՛»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930