Նիկոլ Փաշինյանը վերացրել է ՊՆ արտաբյուջեն. շատերը կարող են հայտնվել դատարանի առաջ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վերացրել է Պաշտպանության նախարարության արտաբյուջեն:

Օրերս արտաբյուջետային միջոցներից սնվող անձանց, կառույցներին ասել են, որ այլևս այդ գումարները չեն լինելու: Պետք է բավարարվեն միայն պետական բյուջեից հատկացվող գումարներով: Մի շարք մարդիկ փաստի առաջ են կանգնել՝ ՊՆ-ն արտաբյուջեի գումարներով տարբեր «ծակեր» էր փակում, միջոցառումներ կազմակերպում, արանքում էլ գումար աշխատում, նաև որոշակի գումար հատկացնում վետերաններին, ովքեր նույնպես փաստի առաջ են կանգնել:

Ի դեպ, չի բացառվում, որ Փաշինյանը ստուգումներ անցկացնի և պարզի, թե տարիներ ի վեր արտաբյուջեի գումարներն ինչի վրա են ծախսվել: Այդ ժամանակ, մեր աղբյուրների համոզմամբ, շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031