Լևոն Մարտիրոսյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո մտադիր է հեռանալ Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից . «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Բանն այն է, որ դեռևս նշանակման ժամա­նակ եղել է պայմանավորվածություն, որ նախկին պատգամավորը կպաշտոնավարի մեկ տարի, այդ ընթացքում պետք է կազմակերպի երկկողմ այցեր, հետաքրքրություն առաջացնի Հայաստա­նում ներդրումների առումով, հայ համայնքի հետ աշխատանք տանի:

Այդ ժամկետը լրացել է, Մարտիրոսյանն իր առաքելությունը համարում է կա­տարած և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, որին Կանադան կներկայանա 200 հոգանոց պատվիրակությամբ, մտադիր է հեռանալ դեսպա­նի պաշտոնից: Մեր տեղեկություններով, նա ցա­նկանում է վերադառնալ Հայաստան և զբաղվել քաղաքականությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031