Հրաժարական տված Ռաուլ Խաջիմբան մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել Աբխազիայի նախագահի կրկնական ընտրություններում, որոնք նշանակված են մարտի 22-ին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա Վանեցյան-Փաշինյաններ սրացումները կրկին արդիական են դարձնում իմ կողմից բարձրաձայնված 4 հարցերի հրապարակային և ուղիղ պատասխանների կարևորությունը:
«Ոնց որ «Սիմփսոնների ընտանիքը» սերիալը նայենք». այսպես է արձագանքում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Մարիամ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռահար բանավեճին: Երեկ «Հայկական ժամանակ» կայքը գրել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է ընթանում, և, որ այն համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել Մեջլիսի (խորհրդարան) այն օրինագծին, որի համաձայն Պենտագոնը ճանաչվում է ահաբեկչական կազմակերպություն:
Հայտնի հռոմեական միտքը, որն այսօր դարձել է հայաստանյան իրականության դասական արտապատկերումը, վերջին երկու տարվա ընթացքում ապացուցում է իր ճշմարտացիությունը․ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ ժողովրդին պետք են միայն հաց և տեսարաններ։ Թե ինչքանով է իշխանությունը պահպանելու հարցում գործող իշխանություններին օգնում տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելու գործընթացը՝ դժվար է ասել, սակայն այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում իշխանության վարկանիշը գահավիժում է՝ ազատ անկման արագությանը մի քանի անգամ գերազանցելով՝ ապացուցման կարիք չունի։
Ամերիկացի երկու զինծառայողների մեռած են գտել Spangdahlem ավիաբազայում, որը գտնվում է Գերմանիայի արեւմուտքի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է DPA գործակալությունը։
Յուրաքանչյուր իրեն հարգող և արժանապատվություն ունեցող տղամարդ ջանում է ամեն կերպ պաշտպանել իր ընտանիքի անդամներին, հեռու պահել նրանց հանրային ուշադրությունից՝ դրանով իսկ ապահովագրելով նրանց հնարավոր անիմաստ և անհարկի թիրախավորումից և քննադատությունից։
Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ին ընդունել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Նաեւ իր պաշտոնը կթողնի նրա հետ ընտրված փոխնախագահ Ասլան Բարցիցը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 13-ին տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։
Եվրամիությունը մտադիր չէ Իրանի նկատմամբ միակողմանի սահմանափակիչ միջոցներ կիրառել ուկրաինական Boeing-ի աղետի կապակցությամբ, որի պատասխանատվությունն ավելի վաղ ստանձնել է Թեհրանը:
Երկու մարդ է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում թեթեւ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով:
Իրաքում գտնվող բալադ ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականներ ենթարկվել է հրթիռային հարձակման։
168 Լրահոս։
Ֆիլիպինների Բատանգասի նահանգի տարածքում հունվարի 13-ին աղետի ռեժիմ է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքումից հետո:
Իրանական ուժերը դեռեւս չեն ավարտել վրեժխնդրությունը Միացյալ Նահանգներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ պետք է մշակել եւ ընդունել ԱԺ համապատասխան հայտարարություն, որն անհապաղ թարգմանել եւ հղել միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ Լարսի անցակետում ՊԵԿ-ը շուտով ունենալու է ներկայացուցիչ, որի թեկնածությունն արդեն ներկայացվել է Կառավարությանը:
ԱՄՆ-ի իշխանությունները կոնսուլտացիաներ են վարում Չինաստանի պաշտոնատար անձանց հետ, որպեսզի դադարեցվեն Իրանից նավթի մատակարարումները ՉԺՀ-ին:
ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը, որը նկարահանել է «էլեկտրոնիկի արկածները» եւ «Կախարդները» կինոնկարները:
«Թուրքական հոսք» գազատարի սերբական հատվածով ռուսական գազի տարանցումից Սերբիայի եկամուտները տարեկան կկազմեն 185 մլն դոլար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 2020 թվականին Աֆղանստանում կրճատել ամերիկյան զորակազմի թվաքանակն՝ այնկախ այն բանից, թե Միացյալ Նահանգներին կհաջողվի արդյոք համաձայնության հասնել «Թալիբան» արմատական շարժման հետ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է համարում:
Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ նախկինում քչերն են, որ Պետավտոտեսչության աշխատակցին, բժշկին, հարկային ծառայողին և այլն «տուգանք», «մաղարիչ» կամ «շնորհակալություն» չեն հայտնել: Այսինքն ստացվում է, որ տվյալ տարիքային խմբի շատ մարդկանց կարելի է կասկածել կաշառք տալու մեջ՝ դրանով իսկ սկսելով ենթադրաբար ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործընթաց: Կարելի է բերել նաև այլ խնդրահարույց օրինակներ՝ նախագծով սահմանված հանցատեսակներից, բայց կարծում եմ՝ այսքանը բավարար է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Փհենյանին առաջարկել է Ստոկհոլմում վերսկսել միջուկազերծման շուրջը բանակցությունները:
Էկվադորում Լա Կումբրե հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, որը նախօրյակին վայր է դրել իր լիազորություններն այդ պաշտոնում, հանդես է եկել երկրի բնակիչներին հղած ուղերձով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան շրջաններն այսօր՝ հունվարի 12-ին հռթիռակոծվել են ահաբեկչական խմբավորումների կողմից:
ԶԼՄ-ների նկատմամբ ոտնձգություններ, ներքաղաքաական կյանք, մեդիամանիպուլացիա, իշխանությունը և ֆեյքային արշավը. քննարկում. ՈՒՂԻՂ
Ի պատասխան 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական և պառլամենտական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի և ներկայացուցիչների հետ Սամվել Բաբայանի հնարավոր համագործակցության մասին ձեր հարցումների, հայտարարում ենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Ս. Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող և ոչ մի քաղաքական ուժի հետ: