Օմանի նոր սուլթան է ընտրվել Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդը, ով 2002 թվականից զբաղեցրել է ժառանգության և մշակույթի նախարարի պաշտոնը:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին։
Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի արդյունքում։
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մտադիր է մի քանի օրվա ընթացքում կարգավորել այն ճգնաժամային իրադրությունը, որն առաջացել է միապետական ընտանիքի ներկայացուցիչների պարտականությունների կատարումից հրաժարվելու արքայազն Հարրիի եւ նրա տիկնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի մտադրության կապակցությամբ:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի հարավում բռնկման մի քանի օջախներ միավորվել-կազմել են զանգվածեղ հրդեհ, որն ավելի քան 500 հազար հեկտար անտառ է ճարակել:
Ճապոնիայի խոշորագույն բանկերը՝ Mitsubishi UFJ Financial Group-ը, Sumitomo Mitsui Financial Group-ը եւ Mizuho Financial Group-ը, իրենց այն աշխատակիցներին, որոնք Ճապոնիայի քաղաքացիություն ունեն, կարգադրել են հեռանալ Իրանից:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը առ այն, որ 2019 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի քանակով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից:
«Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ԱԱԾ-ի պաշտոնական այդ տեսանյութի ու Սորոսի փողերով Դանիել Իոաննիսյանի նկարած տեսանյութի մեջ խոսում է նույն մարդը, նույն ձայնն է լսվում, հետևաբար՝ կա՛մ ԱԱԾ-ն է Իոաննիսյանի համար ֆիլմեր նկարում, կա՛մ հակառակը՝ ԱԱԾ-ն սորոսականներից ստացել է պատրաստի տեսանյութ այդ ֆեյքի ձերբակալման մասին»,- ասաց Մալյանը։
2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և տեղափոխված ղեկով մեքենաների տեխզննման կարգում փոփոխություններ կարվեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն:
Արտասահմանյան մի քանի դիվանագիտական առաքելություններ աշխատանքը Կանբերայում դադարեցրել են հրդեհի մեծ վտանգի, օդի ծխոտման ու աղտոտման կապակցությամբ՝ սաստիկ քամով ուղեկցվող շոգ եղանակի ֆոնին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը երեկ իր հարցազրույցներից մեկում, պատասխանելով հարցին, թե նախկինում այդ կառույցը հայտնի էր «ֆեյքերի» ՊՈԱԿ անվամբ, այսօր արդյո՞ք նման աշխատակիցներ ունի ՊՈԱԿ-ը, ասել էր, թե ՊՈԱԿ-ը նման գործառույթ չունի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 անչափահասի դեմ ներկայացրած դատական հայցից հրաժարվել է ուշագրավ պայմանով: Երեխաները պետք է ներողություն խնդրեն Թուրքիայի նախագահից և նրանցից մեկը պետք է սովորի այդ երկրի հիմնը, իսկ մյուսը՝ թուրք բանաստտեղծ Նուսրուլլահ Գենչի «Անձրև» բանաստեղծությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով այսօր գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները:
Հեղինակավոր «The New York Times» պարբերականն այս շաբաթվա համար առաջարկվող 11 գրքերի ցանկում ներառել է նաև Քրիս ՄըքՔորմիկի «THE GIMMICKS» (թարգմանաբար նշանակում է հնարքներ) գիրքը, որում իրադարձությունները ծավալվում են Հայաստանում, գրքում հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը:
Հաշվի առնելով Վլադիմիր Կարապետյանի՝ տևական ժամանակ ՀԱԿ անդամ լինելու հանգամանքը՝ ՀԱԿ անդամներից փորձեցինք պարզել՝արդյոք կուսակցությունում քննարկվե՞լ է Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու փաստը, և ի՞նչ կարծիք ունեն նրանք այդ ազատման վերաբերյալ։
2019 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը բացառում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո 40 օրվա ընթացքում Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները:
Ավելի քան 190 մլն ավստրալիական դոլար (131 մլն դոլար) է հանգանակվել Ավստրալիայի հարավարեւելյան ափին մոլեգնող անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Մեծ Բրիտանիայի արքազայն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, մեկնել է Մեծ Բրիտանիայից այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց իրենց արարողակարգային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին:
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ իշխանությունների քաղաքականություն վարելու ոճը, այն է՝ մարդկանց սևերի ու սպիտակների, յուրայիների և օտարների բաժանելը, չի փոխվել։ Ըստ նրա՝ այս մասին է վկայում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորումը, ինչը վկայում է նաև այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել «ՍԴ-ն գրպանային դատարան» դարձնելու որոշումից: Ավելին, նրա խոսքով՝ այս ամենը հուշում է այն մասին, որ այս տարի ՍԴ անդամների վրա ճնշումը ևս շարունակվելու է։
Առիթներ ունեցել ենք շատ անգամներ բերելու առարկայական փաստեր առ այն, որ անկախացումից ի վեր Հայաստանում դեռևս չլուծված են սոցիալական բազմաբնույթ ու տարածված մի շարք խնդիրներ: Դրանք հիմնականում արդյունք են տնտեսության տարերային զարգացման ու շուկայի ձախողումների:
ՀՅԴ-ն հունվարի 8-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի: ՀՅԴ-ի շահերի պաշտպան, փաստաբան Հայկուհի Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմումի հիմքում ընկած է պատգամավորի՝ 2019-ի դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթը.
168 Լրահոս
Այսօր առավոտյան հայաստանյան մամուլում և համացանցում սկսեց ակտիվորեն շրջանառվել ռուսական հեղինակավոր «Ռիա Նովոստի» գործակալության նյութն այն մասին, որ այս տարվա մարտից նախատեսվում են ավիահաղորդակցություններ Սիմֆերոպոլի և Երևանի միջև։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մեր նախաձեռնությամբ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։
NordWind-ի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ Է ստացել Անթալիայում արտակարգ վայրԷջք կատարելիս
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար»: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին ուղղված Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան այսօր ահա այսպիսի պատասխան են տվել ԱԱԾ-ից:
«Հիշում եք վարչապետի բավականին նյարդային մեկնաբանությունը՝ տնայնագործ գեոպոլիտիկների հետ կապված, ֆեյքերի, նրանց կապը նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ։ Սյսինքն՝ նույն իներցիան շարունակվում է»,- շեշտեց նա։
Անցնող 2019 թվականը նշանակալից տարի էր «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպություն համար, քանի որ փետրվարին հիմնադրվեց մեր կազմակերպությունը, եւ այն ակտիվ աշխատանքային ժամանակաշրջան էր մեր կազմակերպության համար։