«Պարոնայք հեղափոխականներ, կառավարեք ձեր ընտանիքները, զսպեք ձեր ընտանիքի անդամների քաղաքական նկրտումները». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Յուրաքանչյուր իրեն հարգող և արժանապատվություն ունեցող տղամարդ ջանում է ամեն կերպ պաշտպանել իր ընտանիքի անդամներին, հեռու պահել նրանց հանրային ուշադրությունից՝ դրանով իսկ ապահովագրելով նրանց հնարավոր անիմաստ և անհարկի թիրախավորումից և քննադատությունից։
Երբեք չեմ պատկերացրել, որ մեր շարքերում կարող են լինել մարդիկ, որ իրենց քաղաքական ծրագրերի ու շահերի համար հրապարակ կնետեն իրենց կանանց և աղջիկներին, իսկ իրենք կթաքնվեն նրանց թիկունքում և նրանց ուղղված հայհոյանքներից կհավաքեն քաղաքական դիվիդենտներ։
Փաստորեն սխալվել եմ, կան այդպիսիք, քիչ են, բայց կան։
Պարոնայք հեղափոխականներ, կառավարեք ձեր ընտանիքները, զսպեք ձեր ընտանիքի անդամների քաղաքական նկրտումները, հեռու պահեք նրանց քաղաքական կեղտոտ խաղերից, եթե իհարկե ունեք այդքան ուժ և ազդեցություն նրանց վրա։
Հարգելի ընդդիմադիրներ, մի՛ վերցրեք այդ դատարկ և մեր ազգին ոչ սազական օրակարգը, մի՛ ձայնակցեք անտաղանդ «պապսային» ու բայաթիին հասնող «ռաբիսին», մի նկատեք նրանց ու մի արձագանքեք ամեն տեսակ հիմարության։
Սա ծուղակ է, որի մեջ ընկնում են անփորձ և էմոցիոնալ քաղաքական ու հասարակական գործիչները, որի նպատակն է իջեցնել քաղաքական բանավեճը իրենց՝ պլինդուսից ցածր մակարդակի և այնտեղ ջախջախել։ Դա իրենց տիրույթն է, այնտեղ նրանք աստղ են ու տիրակալ, հաղթել նրանց ռաբիսի ու պապսայի մեջ անհնար է։
Նրանք ձեր հետ, նաև մեզ հետ չեն խոսում, ասեմ ավելին, նրանց համար դուք և մենք չկանք։ Նրանք խոսում են միայն իրենց կողմնակիցների, իրենց նմանների հետ՝ ձգտելով վերականգնել իրենց հանդեպ երբեմնի հավատն ու վստահությունը։
Իշխանությունն այլևս սպառված է և իր գոյությունը քարշ է տալիս լոկ այն պատճառով, որ դեռևս չի ձևավորվել իրական այլընտրանքային քաղաքական միավոր։ Իսկ այդպիսի քաղաքական միավորի ձևավորումը ժամանակի հարց է և կհայտնվի բոլորի համար շատ անսպասելի ու հանկարծակի։
Այնպես որ առաջարկում եմ վերցնել կարամելային պոպքորն ու վայելել այս անիմացիան՝ հերոսուհինների ու հերոսների ակտիվ մասնակցությամբ»։
Յուրաքանչյուր իրեն հարգող և արժանապատվություն ունեցող տղամարդ ջանում է ամեն կերպ պաշտպանել իր ընտանիքի անդամներին, հեռու…
Gepostet von Artur Ghazinyan/Արթուր Ղազինյան am Montag, 13. Januar 2020