Բաժիններ՝

ԵՄ-ն հիմքեր չի տեսնում ուկրաինական Boeing-ի աղետի կապակցությամբ այս փուլում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար

Եվրամիությունը մտադիր չէ Իրանի նկատմամբ միակողմանի սահմանափակիչ միջոցներ կիրառել ուկրաինական Boeing-ի աղետի կապակցությամբ, որի պատասխանատվությունն ավելի վաղ ստանձնել է Թեհրանը: Այդ մասին հունվարի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելի մի աղբյուր։

«ԵՄ-ն հիմքեր չի տեսնում ուկրաինական Boeing-ի աղետի կապակցությամբ այս փուլում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար, նախ անհրաժեշտ է ստանալ հետաքննության արդյունքները»,-հայտարարել է նա:

Ուկրաինական Boeing-ի խոցման հետեւանքները եւ միջուկային գործարքի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ապագան հունվարի 20-ին քննարկվելու են ԵՄ-ի Խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք հերթական նիստում:

«Ուկրաինական Boeing-ի աղետի հետեւանքները, որի պատասխանատվությունն ստանձնել է Թեհրանը, եւ ԳՀՀԾ-ի պահպանման համար հետագա գործողությունները կքննարկվեն ԵՄ-ի Խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով հունվարի 20-ին կայանալիք նիստում»,-հավելել է դիվանագիտական աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս