Բաժիններ՝

Ամերիկացի երկու զինվորի մեռած են գտել Գերմանիայի Spangdahlem ավիաբազայում

Ամերիկացի երկու զինծառայողների մեռած են գտել Spangdahlem ավիաբազայում, որը գտնվում է Գերմանիայի արեւմուտքի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է DPA գործակալությունը։

Նրա տեղեկությունների համաձայն, 20-ամյա զինվորների մարմինները հունվարի 9-ին գտել էին զորանոցում: Թե ինչն է դարձել նրանց մահվան պատճառը, դեռեւս հայտնի չէ, ընթանում է հետաքննություն: «Միշտ էլ շատ ծանր է կորցնել մեր թիմի թանկագին անդամներին»,-մեջբերվում են 52-րդ կործանիչ ավիաէսկադրայի հրամանատար Դեւիդ Էփերսոնի խոսքերը: Նա ցավակցություն է հայտնել զինծառայողների հարազատներին ու մերձավորներին:

Spangdahlem-ում այժմ ծառայություն են անցնում շուրջ 4 հազար ամերիկացի զինվորներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս