Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է համարում:

Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը այդ անվտանգության երաշխավորն է:

«Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանական սուվերենության շրջանակներում։ Ըստ այդմ, Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը այդ անվտանգության երաշխավորն է»,- գրել է Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031