Բաժիններ՝

Աբխազիայի խորհրդարանն ընդունեց նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնաթողությունը

Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ին ընդունել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Նաեւ իր պաշտոնը կթողնի նրա հետ ընտրված փոխնախագահ Ասլան Բարցիցը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Պաշտոնաթողությունն ընդունելու օգտին քվեարկել է նիստին մասնակցող 34 պատգամավորներից 32-ը:
«Ընդունել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Ջումկովի Խաջիմբայի պաշտոնաթողությունը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից»,-ասված է փաստաթղթում, որն ընդունվել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների կողմից:

Խորհրդարանը վարչապետ Վալերի Բգանբային օժտել է պետության ղեկավարի պաշտոնակատարի լիազորություններով: Որոշումն ընդունելու օգտին քվեարկել են ներկա գտնված բոլոր 34 պատգամավորները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս