Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.24 լիրայի:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ թե ԱՄՆ նախագահն է սահմանել, այլ սահմանվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Ամբողջ Կոնգրեսը կողմ է քվեարկել պատժամիջոցներին, ընդամենը 2-3 հոգի է դեմ եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Իսկ ընտրության հարցը կքննարկվի եպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երկրորդ նիստում:
Հինգերորդ Կասպիական գագաթնաժողովում հինգ մերձկասպյան երկրները երկարատեւ վեճերից հետո կնքել են համաձայնագիր, որն ուղի է բացում խոշոր էներգետիկական նախագծերի համար:
Օգոստոսի 12-ի երեկոյան Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա 34-ամյա տղամարդը մոլոտովյան կոկտեյլ է նետել:
Իսպանիայի Վիգո քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) ավելի քան 300 մարդ է օգնության դիմել համերգի ժամանակ փայտե հարթակի փլվելուց հետո:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 436-ի:
ԱՄՆ-ի ավելի քան 100 տպագիր հրատարակություններ մտադիր են փոխհամաձայնեցմամբ խմբագրական հոդվածներ հրապարակել եւ դրանցում մտահոգություն հայտնել ԶԼՄ-ների աշխատողների վրա նախագահ Դոնալդ Թրամփի շարունակվող հարձակումների կապակցությամբ:
Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։
Կարս նահանգի Դիգորի շրջանում, ավտոբուսների և ուղևորների համար նախատեսված ճանապարհային հանգստյան կետերից մեկում հայկական խաչքար է գտնվել:
Առնվազն 774 մարդ է զոհվել Հնդկաստանի յոթ նահանգներում մուսոնային անձրեւների տարեշրջանի սկսվելուց ի վեր:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի այցն Իրան չի կայանա:
Տասը մարդ է զոհվել հրդեհից, որը բռնկել էր Տայբեյի հիվանդանոցի յոթերորդ հարկում: Այդ մասին հայտնել են Տայվանի ԶԼՄ-ները:
Սպիտակ տան իրավաբաններն ուսումնասիրում են, թե իրենք ինչ միջոցներ կարող են ձեռնարկել պետության ղեկավարի նստավայրի աշխատակազմի նախկին աշխատակցուհի Օմարոսա Մանիգոլթ Նյումանի նկատմամբ, որը գաղտնի դիկտոֆոնով ձայնագրել է իր զրույցներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա օգնականների հետ:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. առաջին նախագահ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը 1022 հազար մարդ։
Իսպանիայում ավելի քան 130 մարդ է տուժել Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) համերգի ժամանակ փայտյա կառուցվածքի փլվելու հետեւանքով:
Կորեական երկու պետությունների ղեկավարների այս տարվա ընթացքում երրորդ գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերին ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանում:
Դաղստանում աղիքային վարակով ավելի քան 50 երեխա է հոսպիտալացվել մարզական ճամբարում թունավորվելու հետեւանքով:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Carney հրթիռակիր էսմինեցը՝ հանդերձված Tomahawk եւ Harpoon հրթիռներով, մտել է Սեւ ծով:
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նվազեցնել ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում և կարող է դադարեցնել գլոբալ վճարումներ կատարել դոլարով` ի պատասխան Վաշինգտոնի՝ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման:
Բուխարեսում օգոստոսի 12-ին ավելի քան 6 հազար բողոքավոր էր դուրս եկել Վիկտորիայի հրապարակ հակակառավարական ցույցերի երրորդ օրը:
Առնվազն ութ մարդ է տուժել Չինաստանի Յուննան հարավարեւմտյան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Մայրցամաքային Հունաստան նահանգի ղեկավար Կոստաս Բակոյանիսը օգոստոսի 12-ին արտակարգ դրություն է հայտարարել Էվբեյա կղզու Դիրֆիոն-Մեսապիոն մունիցիպալիտետում, որտեղ հրշեջները պայքարում են լեռնային շրջանում մոլեգնող անտառային հրդեհի դեմ:
ԱՄՆ-ի Շառլոթսվիլ քաղաքի ոստիկանությունը չորս մարդ է ձերբակալել օգոստոսի 12-ին կայացած բողոքի ակցիաների ընթացքում:
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշերի ամենահաջողված բաժինը բանակցային գործընթացում Արցախի մասնակցության մասին հայտարարությունն էր:
Կասպյան հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարները Ղազախստանի Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը:
Ինդոնեզիայի Պապուա նահանգում ոչ մեծ օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել, մեկ երեխա ողջ է մնացել:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսը հրահանգել է օգոստոսի 4-ին իր դեմ մահափորձ իրականացնել: