Արտակարգ դրություն է հայտարարվել Հունաստանի Էվբեյա կղզու անտառային հրդեհի շրջանում
Մայրցամաքային Հունաստան նահանգի ղեկավար Կոստաս Բակոյանիսը օգոստոսի 12-ին արտակարգ դրություն է հայտարարել Էվբեյա կղզու Դիրֆիոն-Մեսապիոն մունիցիպալիտետում, որտեղ հրշեջները պայքարում են լեռնային շրջանում մոլեգնող անտառային հրդեհի դեմ:
«Մենք հենց նոր արտակարգ դրություն հայտարարեցինք մունիցիպալիտետում: Հորդորում ենք բոլորին կատարել ոստիկանության եւ հրշեջ պահպանության ցուցումները»,- գրել է Բակոյանիսը Facebook-ի իր էջում: Հրշեջ պահպանության ներկայացուցչի խոքով՝ «հաշվի առնելով իրադրության լրջությունն ու վտանգավորությունը, գումարվել է Ճգնաժմերի կառավարման խորհրդի նիստ, որին ներկա է եղել երկրի ներքին գործերի նախարար Պանոս Սկուրլետիսը»:
Հրդեհի հիմնական օջախը, որն առայժմ չի հաջողվում հսկողության տակ վերցնել, գտնվում է Կոնդոդեսպոտի ավանի շրջանում, որը, ինչպես եւ հարեւան Ստավրոս ավանը, տարհանվել է: Կրակի դեմ պայքարում է 186 մարդ, գործի է դրված 62 հրշեջ մեքենա: Նրանց օգնում են ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ:
Էվբեյայի հրդեհի մասին իրազեկված է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: