Բաժիններ՝

Իսպանիայում ավելի քան 130 մարդ է տուժել համերգի ժամանակ հարթակի փլվելու հետևանքով

Իսպանիայում ավելի քան 130 մարդ է տուժել Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) համերգի ժամանակ փայտյա կառուցվածքի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Faro de Vigo հրատարակությունը:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան համերգներից մեկի ժամանակ, որն անցկացվում էր O Marisquiրo փառատոնի շրջանակներում: Փայտյա հարթակը չի դիմացել հանդիսականների քաշին եւ փլվել է, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ ջուրն են ընկել:

Նշվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից չորսի վիճակը գնահատվում է ծանր: Պատահարի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031