Բաժիններ՝

Դաղստանում ավելի քան 50 երեխա է հոսպիտալացվել մարզական ճամբարում թունավորվելու հետևանքով

Դաղստանում աղիքային վարակով ավելի քան 50 երեխա է հոսպիտալացվել մարզական ճամբարում թունավորվելու հետեւանքով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:

«Նախնական տեղեկատվության համաձայն՝ Խուչադա բնակավայրի Շամիլի շրջանում հաղորդում է ստացվել զանգվածային թունավորման մասին, ընդամենը սուր աղիքային վարակով տեղի հիվանդանոց է դիմել 73 երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ բժիշկների զննումից հետո հոսպիտալացվել է 54 երեխա: Ընդամենը պատահարի պահին ճամբարում հանգստանում էր 90 երեխա, հավելել է աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս