Բաժիններ՝

Բուխարեստում հազարավոր մարդիկ են մասնակցել կառավարության դեմ բողոքի հանրահավաքին. Agerpres

Բուխարեսում օգոստոսի 12-ին ավելի քան 6 հազար բողոքավոր էր դուրս եկել Վիկտորիայի հրապարակ հակակառավարական ցույցերի երրորդ օրը: Այս մասին հայտնել է Agerpres գործակալությունը:

Մասնակիցները պահանջել են ձախ կենտրոնամետ կառավարության հրաժարականը եւ վաղաժակետ ընտրություններ, ծածանում էին Ռումինիայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության դրոշներ: Հակակառավարական ցույցեր են անցկացվել նաեւ Ռումինիայի մյուս խոշոր քաղաքներում:

Բողոքի ցույցը Վիկտորիայի հրապարակում՝ նախարարների կաբինետի շենքի առջեւ, կազմակերպվում է օգոստոսի 10-ից: Այդ օրը ժանդարմերիայի եւ ցուցարարների միջեւ բազմակի ընդհարումներից հետո իրավակարգի ուժերի կողմից հրապարակը մաքրվել է արցունքաբեր գազով նռնակների եւ ջրանետիչի միջոցով: Ընդհարումների ընթացքում տուժել է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ 35 ժանդարմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031