Բաժիններ՝

Ինդոնեզիայում օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել. 12-ամյա երեխան ողջ է մնացել

Ինդոնեզիայի Պապուա նահանգում ոչ մեծ օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել, մեկ երեխա ողջ է մնացել: Այս մասին հայտնում է Assoсiated Press գործակալությունը:

Նշվում է, որ 12-ամյա երեխային հոսպիտալացրել են: Մնացած 6 ուղևորներին և անձնակազմի 2 անդամին մահացած են գտել:

Dimonin Air մասնավոր ընկերությանը պատկանող 1-շարժիչանի Pilatus PC-6 օդանավը ռադարներից  կորել էր օգոստոսի 11-ին: Այն թռիչք էր իրականացնում Պապուայի երկու շրջանների միջև: Օդանավը կործանվել է Օքսիբիլ օդանավակայանի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031