Վաշինգտոնի կողմից երեք ուղղությամբ միաժամանակյա տնտեսական պատժամիջոցների քաղաքականություն է կիրառվում։ Եթե Մոսկվայի եւ Թեհրանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները ունեն հիմնականում տնտեսական բնույթ, ապա Անկարայի դեմ ցարդ կիրառվածը ամերիկացի քարոզչի ձերբակալման եւ բանտարկման գործընթացին դերակատար եղած երկու նախարարների ուղղությամբ է։ Բնույթով՝ ոչ տնտեսական։
ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում: Այդ մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Վաշինգտոնը մտադիր է Անկարային հարված հասցնել «թիկունքից»:
2018-ի հունիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշանակեց կառավարության և բարձրագույն զինվորական կազմը, որով նախնական ուրվագծվեցին Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության գերակա խնդիրները։
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) և ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ձեռք բերված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Հաթայում բռնագրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ:
Սիրիայում, նախագահ Բաշար Ասադի հանձնարարությամբ, մշակվում է երկրի հետպատերազմյան զարգացման պլանը: Այդ մասին հայտնել է Սիրիայի տեղական կառավարման եւ բնապահպանության նախարար Հուսեյն Մահլյուֆը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն օգոստոսի 13-ին հայտնել է, որ հետաքննություն է սկսվել 346 սոցցանցային հաշվի օգտատերերի դեմ: Վերջիններս մեղադրվում են «դոլարի փոխարժեքի բարձրացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ»:
Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: Այդ մասի նա գրել է Twitter-ի իր Էջում: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին:
«Կանխատեսելի էր, որ դատարանի այդքան նազուտուզը դրան է վերաբերում, այլ բան չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան, Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի միջև:
ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը և վերացրեց առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։
Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի քննությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Վերաքննիչ քրեական դատարանն ավարտել է առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով բողոքը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Կասպից ծովի կարգավիճակի մասին «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան վստահություն կտա Ադրբեջանին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները։ Նա մասնակցել Անկարայում կայացած դեսպանների 10-րդ համաժողովին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մհեր Մարգարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
Իրանցի զինվորականներն օգոստոսի 13-ին ցուցադրել են Fateh Mubeen նոր սերնդի բալիստիկ հրթիռը:
«2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո դիմել եմ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին` Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու համար: Դա պատգամավորի սահմանադրական իրավունքն է, և ես առաջ էլ, հիմա էլ օգտվել եմ այդ իրավունքից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները:
Անկարան հանդես է գալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների նորմալացման օգտին, բայց Վաշինգտոնի ճնշումը նրա վրա անընդունելի է եւ արդյունք չի տա:
Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի քննությանը:
Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է թեմի հովվությունների, բաժինների և կրթա-մշակութային ու երիտասարդական կենտրոնների կիսամյա գործունեության հաշվետու ժողովը:
Արժութային ճգնաժամի պայմաններում լուծարունությամբ ապահովելու՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) խոստումը չի կարողացել օժանդակել ֆինանսական շուկաներին. լիրայի փոխարժեքը շարունակում է անկումը, օգոստոսի 13-ին թուրքական ֆոնդային ինդեքսները կտրուկ նվազում են:
Իրանը մտադիր է նավթի գնման զեղչ տրամադրել Ասիայում իր հաճախորդներին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Մեզերբերգի իր նստավայրում հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: