Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում՝ ֆինասնական համակարգի ապակայունացման ճանապարհով:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շրջադարձի, այդ գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ մինչեւ հիմա դիրքորոշում չի հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշխանություններն օգոստոսի 9-ին մահապատիժ են ի կատար ածել 2009 թվականից ի վեր առաջին անգամ:
Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, կասկածվում են այդ հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնվել են ծանր դրության մեջ:
Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:
Օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կորել Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայում:
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված է հանրահավաք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում մարտի 1-ի գործը վերաբացելուց եւ նոր թափով քննություն սկսելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել:
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետագա ուժեղացումը կարելի կլինի գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում:
Արտաշատի քաղաքապետարանում թեժ մթնոլորտ է. ավագանին դուրս է եկել համայնքապետ Կարեն Բենիամինյանի դեմ:
Կալիֆոռնիայի հարավում դիտավորյալ հրկիզման կասկածանքով ձերբակալվել է 51-ամյա Ֆորեստ Գորդոն Քլարքը, տեղեկացնում է BBC-ին:
Վենեսուելայի իշխանություններն արդեն 10 մարդու են ձերբակալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ օգոստոստ 4-ին կատարված մահափորձի գործով:
«Իրանն ու Հայաստանը միմյանց համար կարևոր են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին ու Հայաստանի քաղաքականությանը նոր իրավիճակում:
Ինչպես հայտնի է` օգոստոսի 17-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխատանքի 100 օրը:
Մեծ Բրիտանիայի Դերբիշիրի կոմսությունում կրակի դեմ պայքարող հրշեջները արտասովոր մթնոլորտային երեւույթի՝ հրե տոռնադոյի ականատեսներ են դարձել:
Աշխարհի տարբեր հատվածներում այս օրերին գրանցվել է ռեկորդային շոգ եղանակ: Ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է ցույց տալիս: Ըստ վերջին հետազոտության, նման և այլ տեսակի գլոբալ տաքացման ազդանշաններ կլինեն նաև ապագայում:
ՀՀ կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։
«ՀՔԾ-ն ճիշտ ճանապարհին է, ՀՔԾ-ն օգտագործում է այս փաստերը և, հավանաբար, ունի ավելի շատ փաստեր, քան մենք, բայց միայն մեր ունեցած փաստերը բավարար են, որ Ռոբերտ Քոչարյանը 15 հոդվածով դատվի»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը գտնում է, որ օգոստոսի 9-ին Վերաքննիչ դատարանում Քոչարյանի ելույթի զգալի մասը կարելի է հրապարակել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը կշարունակի քննել օգոստոսի 10-ին:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ողջունում է Երևանի քաղաքապետի կին թեկնածուների առաջադրումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իրավապաշտպանն ասաց, որ ընտրելու է կին թեկնածուներից մեկին։
Գերմանական «EWE» էներգետիկ ընկերությունը պատրաստվում է դուրս գալ թուրքական շուկայից։ Ընկերությունը Թուրքիայում ներկայացչություն ուներ 2007թ.-ից՝ ի դեմս ՝ EWE Holding Turkey-ի։ Վերջինս զբաղվում էր Թուրքիայի մի շարք շրջաններում բնական գազի մատակարարմամբ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել, և մինչ այդ պետք է որոշ գործընթացներ իրականացվեն:
«Ռոբերտ Քոչարյանի գործն ունի նեղ և լայն իրավական և քաղաքական ասպեկտներ։ Ցանկացած իրավական հարցում պաշտպանների գործառույթն է իրենց պաշտպանյալի գործում գտնել այնպիսի անցքեր, որոնցով հնարավոր կլինի բացահայտ հանցագործ իրենց պաշտպանյալի պաշտպանության լծակներ ձեռք բերել։ Չեմ ասում, թե Ռոբերտ Քոչարյանի գործի պարագայում կան նման բացեր, ուղղակի ասում եմ, որ տեսականորեն այդ երևույթն է»:
Վրաստանում շարունակվում են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner-2018) օգոստոսի 9-ին սկսված զորավարժությունները, որին մասնակցում է 13 երկիր և 3000 զինվոր։ Վերջիններիս շարքում են նաև Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։
Արտերկրյա կարճատեւ այցից հետո Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ վերադարձել է Հայաստան։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:
«Մենք որոշում ունենք չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ հիմա մենք վերաձևավորման պրոցեսի մեջ ենք, և մի շարք տեխնիկական խնդիրներ կան։ Մենք հայտարարել ենք, որ մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին և հիմա լծված ենք այդ գործին»:
Պաշարված ոչ մի շրջան այլեւս չկա Սիրիայում: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդի խորհրդական Յան Էգելանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 9-ին Ռուս-հայկական համալսարանի` Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ հանդիպել է Ռուս-հայկական եւ Բեռլինի Հումբոլդտի համալսարանների մի խումբ ուսանողների հետ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին: