Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տուժածներ
Առնվազն ութ մարդ է տուժել Չինաստանի Յուննան հարավարեւմտյան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
5,0 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Յուննանի նահանգի Յույսի քաղաքից (2,3 մլն բնակիչ) 30 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում, իսկ օջախը Տունխայ գավառում՝ 7 կմ խորության վրա: Սկզբնապես հաղորդվել էր, որ տուժել է միայն մեկ մարդ:
Սեյսմոլոգները տարբեր մագնիտուդի ավելի քան 120 հետցնցում են գրանցել: Առավել շատ տուժած Յույսի քաղաքում ավերվել են հարյուրավոր շնքեր, դրանցից շատերում ճեղքվածքներ են գոյացել: Շրջանների մի մասում խափանվել է էլեկտրամատակարարումը, քաղաքի փողոցներում կան վնասված ավտոմեքենաներ:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, հրշեջները հավաքում են փլատակները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: