Երրորդ միջկորեական գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերին Փհենյանում
Կորեական երկու պետությունների ղեկավարների այս տարվա ընթացքում երրորդ գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերին ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանում: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախարարական մակարդակով Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պատվիրակությունների միջեւ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել ապառազմականացված գոտու Փանմունջոմ բնակավայրում: Այդ մասին ասված է հաղորդագրության մեջ, որում հղում է արվում Հարավային Կորեայի ազգային միավորման գործերի նախարարությանը:
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջին երկու հանդիպումները կայացել են այս տարվա ապրիլին եւ մայիսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: