Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումն անցել է փակ դռների ետևում, որից հետո արտգործնախարարները մամուլի ասուլիս են տվել։
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ՀԱԿ անդամներին ու համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին:
Օգոստոսի 13-ին Ադրբեջանի իշխանությունները պայմանական ազատ են արձակել ընդդիմադիր, REAL շարժման նախագահ Իլգար Մամեդովին, ով ձերբակալվել էր 2013թ. փետրվարի 4-ին Իսմայիլիի շրջանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Բանակցությունների սեղանին շարունակում են մնալ «Մադրիդյան սկզբունքները», դրանք վարչապետի և նոր իշխանությունների կողմից չեն մերժվել, ոչ մի փոփոխություն կարգավորման գործընթացում չկա:
Oգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. ռազմական ծախսերի մասին բյուջեյի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ունեցող նախագծով, Պենտագոնին առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը։
Ռուսաստանի դաշնության Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերը երկկողմ վաշտային մարտավարական զորավարժությունների շրջանակում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում պայմանական հակառակորդի կրակակետերի և ռազմական օբյեկտների լուսա և տեսանկարահանման մոնիտորինգի առաջադրանքներ են իրականացրել:
Իտալական Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 22-ի: Այդ մասին հայտարարել է Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի փոխնախարար Էդոարդո Ռիքսին:
«Մեր ժողովրդի մի մասն արդեն շատ լավ կրթված է ու հասկանում է՝ ինչ ասել է՝ խոսքի ազատություն, ինչ ասել է՝ մարդու իրավունքներ։ Բայց այսօր փորձում ենք երեկվա դատական որոշման հանդեպ արտահայտել մեր տրամադրությունը։ Դրա էլ, կարծեմ, ամեն մեկն իրավունք ունի, չէ՞»,- այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման ակցիայի ժամանակ հայտարարեց դերասան Աշոտ Ադամյանը։
«Ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ամենաշատն եմ տուժել, քաղաքական հետապնդման եմ ենթարկվել: 2008 թվականին Ազգային ժողովում ես եմ հայտարարել, որ մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը կրում է ՀՀ երկրորդ նախագահը: Պատասխանատվությունը մի բան է, մեղքը՝ այլ»:
Թուրքիան երբեք չի պաշտպանել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ու չի պաշտպանի պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
«Թող ինքը գա էստեղ ու իր բացատրությունը տա, ես չեմ խանգարելու, ու թե էդ փաստաբանները գան էստեղ ու բացատրություն տան, որ իմ հարազատներից 10-ի մարդասպանն անձեռնմխելի է, և իրենք պաշտպանելու են, դա հետապնդելու են, որ նա պատասխանատվության չենթարկվի»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դեմ ակցիայի ժամանակ հայտարարեց ակտիվիստ Վարդգես Գասպարին։
Իտալիայի ՆԳ նախարարության աղբյուրները հաստատել են 11 մարդու զոհվելը Ջենովայի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով:
«Միավորված ազգերի կազմակերպությունում» (ՄԱԿ) Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը խոսել է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամից:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման օրինագծի տեքստը, որն ավելի վաղ ներկայացրել էին մի խումբ սենատորներ, հրապարակվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կայքում:
Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը մտադիր է բոյկոտել Միացյալ Նահանգների ֆիրմաների գովազդն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Այծեմնիկ Օհանյանին։
Տասնյակ մարդիկ են զոհվել Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ակցիայի մասնակիցների շարքում էին նաև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից անձինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում:
«Երբ առաջին քայլերն էի անում դիվանագիտության ոլորտում, Գուրգեն Խաժակյանի դեպքը որպես օրինակ էր բերվում, քանի որ նա, եթե չեմ սխալվում, ԱԳՆ պատմության մեջ միակ անձնավորությունն է, որ աշխատանքից հեռացվել էր որևէ դիվանագիտական գործունեությունում պիտանիություն չունենալու պատճառով»:
Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը եւ հակառուսական պատժամիջոցներին միանալուց Անկարայի հրաժարվելը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում բոլոր քաղաքացիների կոչ արեց օգոստոսի 17-ին գնալ Հանրապետության հրապարակ և մասնակցել հանրահավաքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն օգոստոսի 14-ին երկխոսության վերադառնալու կոչ է ուղղել ԱՄՆ-ին՝ Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում ստեղծված խնդիրները լուծելու համար:
Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել է ամերիկյան էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքի բոյկոտի մասին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: «Թուրքիան բոյկոտելու է ամերիկյան էլեկտրոնիկան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չի կայանա: Այս մասին Tert.am-ին հայտնեց 2-րդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
Լոնդոնում խորհրդարանի շենքի մերձակայքում ավտոմեքենայի հետ կապված միջադեպը, որի հետեւանքով օգոստոսի 14-ին մի քանի մարդ է տուժել, հետաքննում է իրավապահ մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը լիովին պատրաստ է տնտեսական բարենորոգմանը, որը կկայանա օգոստոսի 20-ին:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսով հիվանդացածների թիվը հասել է 115-ի: