Բաժիններ՝

Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Հայաստանի հետ բանակցություններ ենք սկսել Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ Իրանի համար կարևոր առաջադրանք եվրոպական էլեկտրական ցանցերին միանալն է՝ ընդգծելով, որ Թեհրանն այդ նպատակին հասնելու մի քանի տարբերակներ ունի: «Այդ տարբերակներից մեկը մեր հյուսիսային հարևանների միջոցով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,- եզրափակել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031