«Առանձին հանդիպումների հետ կապված տեղեկությունները չենք կարող հաստատել». ԱՄՆ դեսպանությունը՝ Թրամփ-Փաշինյան հանդիպման մասին

Ըստ 168.amի տեղեկությունների՝ ամերիկյան կողմը մերժել է Հայաստանի առաջարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կազմակերպելու համար: Նշենք, որ հանդիպումը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում: Հայաստանը երկար նախապատրաստվում էր այս հանդիպմանը և ի հեճուկս դիվանագիտական էթիկայի՝ հայտարարում էր, որ հանդիպում է նախապատրստվում:

Փաշինյան-Թրամփ հանդիպման մերժման մասին տեղեկատվությունը 168.am-ը փորձեց ճշտել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, որտեղից մեզ պաշտոնապես պատասխանեցին.

«Առանձին հանդիպումների հետ կապված տեղեկությունները չենք կարող հաստատել, սակայն վստահ ենք, որ Վարչապետի այցը Միացյալ Նահանգներ կամրապնդի հայ-ամերիկյան ամուր ու տևական գործընկերությունը»:

(“We cannot confirm information on specific meetings, but we are confident the Prime Minister’s visit to the United States will reinforce the strong and enduring partnership between the United States and Armenia.”)

Տեսանյութեր

Լրահոս