
Կառավարությունն ԱԺ-ին առաջարկելու է սեպտեմբերի 6-ին արտահերթ նստաշրջան հրավիրել

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ ԱԺ-ին առաջարկել սեպտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Օրակարգում 1 հարց է՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով խստացվում է ընտակաշառք տալու և ստանալու, նախընտրական քարոզչության խախտումների համար պատասխանատվությունը: