Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել Եվրամիությանը՝ հրաժարվել որոշումների միաձայն ընդունման սկզբունքից, որպեսզի ԱՄՆ-ի կողմից սահմանվող պատճամիջոցների պատճառով «ճագարների վիճակում չհայտնվեն վիշապօձի առջեւ»:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տո այ անտակտ կարերիստ. Ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք, առաջ Հայաստան ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Բա ինչո՞ւ այն ժամանակ Սերժին չէիր ասում»:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ Այս հրապարակումից հետո պարոն Աղաբեկյանն իր էջում գրառում է արել այն մասին, որ ինքը մեղադրանքը չի ընդունում ու մասնավորապես, ասում է.
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները զոհվել են:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկ Մարությանն, իհարկե, ակտիվ քաղաքացի է։ Դրանում կասկած չկա։ Ժամանակին նա մասնակցել է նշանակալի բոլոր բողոքի ակցիաներին։ Եվ տրանսպորտի գնի հետ կապված, եւ Մաշտոցի այգու հետ կապված, եւ էլի ու էլի»։
ԱՄՆ-ի զինուժերը Աֆղանստանում հասցված հարվածով ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղի պարագլխին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շվեդական CBT հեռուստաալիքին տված կիրակնօրյա հարցազրույցում այն կարծիքն է հայտնել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երազանքը «Եվրամիության ապամոնտաժումն է»։
Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորիս մտահոգությունն այն է, որ եղած օրակարգերով, հրապարակային ասվող թեզերով ու գործելու տեմպով մենք կհասնենք Նյու Վասյուկի։ Հեղափոխական գարունն ընտիր էր, իսկ ամռան ամիսները հանրության կողմից ավանսով տրված բավարար ժամանակ կառավարությանը՝ հանգստանալու ու կազմակերպվելու համար»։
Երեք ու կես ամիսը բավարար էր՝ արձանագրելու Փաշինյանի ու նրա կառավարության ֆիասկոյին մոտ գտնվելու իրողությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ և մինչև 2019 թվականի հունիս կլինեն ԱԺ ընտրություններ:
Միացյալ Նահանգները, որն առաջ է տանում մերձավորարեւելյան կարգավորման իր ծրագիրը, պաղեստինցիներին առաջարկել է համադաշնություն կազմել Հորդանանի հետ:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է Ազգային թանգարանը:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթանակ է տարել քաղաքացիական պատերազմում, բայց դեռեւս խաղաղության չի հասել:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, ով սեպտեմբերի 2-ին ժամանել է Երևան, հոդված է հեղինակել ճապոնա-հայկական հարաբերությունների արմատների, ներկա համագործակցության բարձր մակարդակի ու խոստումնալից ապագայի մասին: Սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան:
Սիրելի ընկերներ այս օրերին իմ և «Մարտիկ» հիմնադրամի շուրջ եղած հրապարակումները մեծ արձագանք ստացան, ինչը սպասելի էր։
armtimes.com-ը գրում է. «Մենք սպիտակ ուժերն ենք ու մեր դեմ խաղ չկա, այս մասին երեկ՝ սեպտեմբերի 2-ին Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն է ասել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում.
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետի թեկնածու իշխանական Հայկոն ևս մեկ անգամ «պաշտոնապես» փաստեց, որ իրենք հասարակությունը բաժանել են սևի և սպիտակի, իսկ իրենց՝ սպիտակների դեմ, բնական է, խաղ չկա…։
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայկ Մարությանի երեկվա ելույթին՝ գրելով. «Էս ի՞նչ էր»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյո՞ք ի շրջանս յուր. Կարդացի ՔՊ-ի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքը..․»:
Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ժողովուրդ, Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել»։
«Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որևէ մեկն իրավունք չունի դասելու երևանցիներին սևերի և սպիտակների»:
Նոր Զելանդիայի Հարավային կղզու իշխանություններն առաջարկել են Օմաուն ոչ մեծ ափամերձ քաղաքի բնակիչներին լիովին արգելել տանը կատու պահել՝ վայրի կենդանիներին պաշտպանելու համար։
Չինաստանն ալկոհոլի չարաշահումից ամենաբարձր մահացությամբ երկիրն է դարձել աշխարհում:
Նյու Յորքը գլխավորել է աշխարհի ամենից շատ լուսանկարվող քաղաքների վարկանիշը, որը կազմվել է Dreamstime ֆոտոհոսքի վիճակագրության հիման վրա:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները կնպաստեն Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հնարավորինս արագ և արդյոունավետ լուծմանը:
Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչպես է կազմակերպվելու խորհրդարանի ազատ արձակման գործընթացը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար:
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շանթ Հարությունյանի գործին: