Բաժիններ՝

Հայաստանի դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Սիրիայի վերականգնման հարցերը

Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը օգոստոսի 30-ին Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է Սիրիայի հումանիտար իրադրությունը, ներառյալ արաբական այդ հանրապետության վերականգնման հարցերը:

Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում, որը կայացել է դեսպանի խնդրանքով, քննարկվել է «մերձավորարեւելյան ակտուալ պրոբլեմատիկան՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սիրիայի իրադրության հումանիտար ասպեկտների եւ երկրի հետհակամարտային վերականգնման գործում բազմադավան սիրիացի ժողովրդին արդյունավետ օժանդակություն ցուցաբերելու խնդիրների վրա», նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031