Բաժիններ՝

«Կրակի հետ խաղի հետևանքներն անկանխատեսելի են». Զախարովա

Սիրիայի դեմ Արեւմուտքի հնարավոր ագրեսիայի հետեւանքներն անկանխատեսելի են, դա ծանրագույն հարված կհասցնի ոչ միայն կարգավորմանը, այլեւ գլոբալ անվտանգությանը: Օգոստոսի 30-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ամենալուրջ մտահոգություններն ունենք եւ դրանք կիսում ենք համաշխարհային հանրակցության, զանգվածային լրատվամիջոցների հետ նկարագրված սցենարի (Սիրիայում քիմիական զենքի հետ կապված սադրանքի եւ հանրապետությանն Արեւմուտքի հնարավոր հարվածի – ծանոթ. ՏԱՍՍ) իրագործման հեռանկարի առնչությամբ: Դա ծանրագույն հարված կլինի ոչ միայն Սիրիայի խնդրի կարգավորմանը, այլեւ գլոբալ անվտանգությանը: Կրակի հետ խաղի հետեւանքներն անկանխատեսելի են»,- նախազգուշացրել է դիվանագետը:

Նա նաեւ նշել է, որ Արեւմուտքը փորձում է Սիրիայում իրադարձությունների վեկտորը փոխել սեփական պլանների ուղղությամբ, նրան չի բավարարում կարգավորման ընթացքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031