
Խոշոր հրդեհ Բաթումում. կրակի դեմ պայքարել են 12 հրշեջ մեքենա և 65 հրշեջ

Դյուրավառ ապրանքներ վաճառող տասից ավելի խանութ է այրվել Վրաստանի Բաթում քաղաքի Պուշկինի փողոցի առեւտրական կենտրոնում: Այդ մասին ասված է Facebook սոցիալական ցանցում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության էջում զետեղված հաղորդագրության մեջ: Հրդեհը բռնկել է շենքի տանիքում:
Նկատի առնելով հրդեհի մասշտաբը, վտանգ կար, որ այն կտարածվի մերձակա շուկայի վրա, բայց հրշեջների արագ հակազդման շնորհիվ կրակը հաջողվել է ժամանակին տեղափակել, իսկ այնուհետեւ՝ մարել: Կրակի դեմ պայքարել են 12 հրշեջ մեքենա եւ 65 հրշեջ: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Այրվել է 560 քառակուսի մետր տարածք: Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն ասել է, որ տեղական իշխանությունները միջոցներ կձեռնարկեն այն բանից հետո, երբ կպարզվի պատճառված վնասը, հաղորդել է Sputnik-ը:
https://www.facebook.com/EmergencyManagementService/videos/2459339837416637/