«Չգիտեմ` ով է այս բարեկիրթ գրության հեղինակը, բայց լավ կլինի միայն ձեզ էշի տեղ դնեք». Պարույր Հայրիկյան
ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԳՐՈՒԹԵԱՆԸ․
Չգիտեմ` ով է այս բարեկիրթ գրութեան հեղինակը, բայց լաւ կը լինի միայն ձեզ էշի տեղ դնեք։ Հայաստանում ամեն մարդ գիտէ, որ եթէ սահմանադրական գործընթացների մասին է խօսք գնում ապա 3-ից գոնէ մէկը պիտի լինԷր
ա) Հայաստանում սահմանադրականութեան կարեւորութիւնը դեռեւս 44 տարի առաջ իր աշխատութեան մէջ արձանագրած (ԱՄԿ-ն իր գոյութեան 10-րդ տարում),
բ) 1990 թ.-ին Փարիզից ԳԽ խորհրդի իր գործընկերներին ուղերձ հղած (սահմանադիր ժողովի մասին),
գ) Ժողովրդի կողմից նախագահի ուղղակի ընտրութեան համակարգի նախաձեռնող (1991թ.)
դ) 1998 թ.-ին սահմանադրական բարեփոխումների նախաձեռնութեամբ հանդէս եկած
ե) 1998-1999 թթ. Սահմանադրական բարեփոխումների նախագահ (ՄԻ ՔԱՆԻ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԵԱՆՔԻ ԿՈՉԱԾ)
զ) 2014 թ.-ին ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱՅ գրած սահմանադրութեան նախագիծը Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովին ներկայացրած
է) 2018-19 թթ. երեք անգամ ՀՀ վարչապետին նոյն սահմանադրութեան նախագիծը ներկայացրած եւ դրանց առիթով
ը) Արդարադատութեան նախարարութիւնից 3 պաշտօնական (սակայն անգրագէտ ու անառարկայական) պատասխան նամակներ ստացած
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆԸ։
Մինչդեռ դուք լկտիաբար, սրիկայաբար ինձ տուն-տունիկ եք առաջարկում։ Ձեր ստորութեան ու անպատկառութեան, նաեւ ազգադաւութեան համար, որոնց հետեւանքները, ցաւօք, ողջ ազգն է կրելու, դուք՝ ձեր անաղուահաց վարչապետով հանդերձ սերունդներով պատասխան եք տալու։
Պարոյր Հայրիկեան
Սա էլ դրանց գրութիւնն է․
«ՀՀ արդարադատության նախարարություն <[email protected]>
To:
[email protected]
Jan 30 at 6:55 PM
Հարգելի՛ պարոն Հայրիկյան
Արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում
Ձեզ՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ
ներկայացնելու և իրավական պետության կայացման գործընթացում Ձեր
գիտելիքներով անմիջական մասնակիցը դառնալու ցանկության համար։ Թեև մրցույթի
արդյունքներով (http://moj.am/article/2623 ) Դուք չեք ընտրվել՝ որպես
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, այդուհանդերձ,
տեղեկացնենք, որ չընտրված թեկնածուները հետագայում կարող են
հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք Հանձնաժողովի
աշխատանքներում՝ որպես մասնագետ, փորձագետ կամ խորհրդատու։
Հարգանքով՝ ՀՀ արդարադատության նախարարություն
—
Հարգանքով՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն