«Վիկտոր Ենգիբարյանը ոչ միայն քծնել է Սերժ Սարգսյանին, այլև ցանկացել է հայտնվել ՀՀԿ նախընտրական ցուցակում». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավականին հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ իշխանական պատգամավորները պարբերաբար հնչեցնում են սուր ելույթներ ու հայտարարություններ, որոնք իրենց «կալիբրին» հաստատ չեն համապատասխանում։ Օրերս նման վարքագիծ դրսևորեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը, ով անդրադառնալով Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջին և հայտնի «գրչի» պատմությանը, որակումներ է հնչեցրել, թե Թովմասյանի արարքը քծնանք է։ ԱԺ հայտարարությունների ժամանակ  նա սուր գնահատականներ էր հնչեցրել նաև նախկին իշխանությունների հասցեին։ Մամուլում շրջանառվեցին Ենգիբարյանի՝ տարիներ առաջ գրված ֆեյսբուքյան հրապարակումները, որտեղ նա ոչ միայն քծնում է Սերժ Սարգսյանին, այլև զբաղվում է նրա բացահայտ գովքով»։

Թերթը նաև գրել է, որ Վիկտոր Ենգիբարյանը 2017 թ. ընտրություններին ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու բուռն ցանկություն է հայտնել:

«Ըստ էության, սա է իմքայլական պատգամավորի «սկզբունքայնության» մասին վկայող փաստը, երբ Հրայր Թովմասյանի մասին նա խոսում է որպես քծնողի, լավ կլինի հիշի, որ ընդամենը երկու տարի առաջ ամեն ինչ անում էր Սերժ Սարգսյանի կուսակցության ցուցակով առաջադրվելու համար»,- մեկնաբանել է թերթը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս