Էնտոնի Պորտանտինոն Կալիֆորնիայի նահանգապետին փոխանցել է ՀՀ այցելելու վարչապետ Փաշինյանի հրավերը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան: Այս մասին տեղեկացնում է սենատոր Պորտանտինոյի գրասենյակը:

Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Գևին Նյուսոմը Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առևտրային պատմական հուշագիր Հայաստանի և Կալիֆորնիայի միջև: ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը նշել է, որ Սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն սերտ կապեր է հաստատել ինչպես Երևանում, այնպես էլ Սակրամենտոյում, հետևաբար խնդրել է նրան անձամբ փոխանցել Նիկոլ Փաշինյանի հրավերը նահանգապետին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031