Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երկու գործով

ՀՀ քննչական կոմիտեում  Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ վկայի դատավարական կարգավիճակով: Գաղտնալսման գործով Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության»,- ասաց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031