Օրեր առաջ Ալմաթիում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այն առաջին հանդիպումն էր Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո:
Իտալիայի ֆինգվարդիայի (ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման) աշխատակիցները 13 մարդ են ձերբակալել հարկային խարդախության եւ «Կամորա» նեապոլյան մաֆիայի հետ կապերի կասկածանքով:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Ուկրաինան ունի իրանցի դիսպետչերների կարեւոր ձայնագրությունը, որն ապացուցում է, որ Թեհրանում ի սկզբանե իմացել են հրթիռներով ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում:
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գագիկ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:
Թուրքիան Սիրիայում պատասխան հարվածներ է հասցրել Իդլիբում թուրք զինվորականների դիրքերի գնդակոծումից հետո:
Փաստացի ունենք բանակցային փուլ, որը ծավալվելու է ինչ-որ փաստաթղթի շուրջ. Անժելա Էլիբեգովա. ՈՒՂՒՂ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Դեմոկրատական կուսակցության վերնախավը, ինչպես եւ 2016 թվականի ընտրություններում, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին թույլ տա դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու եւ 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակի հավակնելու շանս ստանալ:
Նոր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է արձանագրվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Բենիտոյի օկրուգում, ինչի մասին հաղորդվում է օկրուգի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Հոնկոնգում հարյուրավոր բուժաշխատողներ, ներառյալ բժիշկներ ու բուժքույրեր, փետրվարի 3-ին գործադուլ են սկսել եւ, ինչպես հաղորդում է RTHK ռադիոկայանը, իշխանություններից պահանջում են լիովին փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ, որպեսզի կանխվի մեգապոլիսում կորոնավիրուսի վարակի տարածումը։
Նոր Զելանդիայում վատ եղանակի պատճառով շուրջ 400 մարդ, որոնց մեծ մասն զբոսաշրջիկներ են, արգելափակված է մնացել Հարավային կղզու հարավարեւմտյան ծովեզերքի Միլֆորդ Սաունդ առողջարանային քաղաքում:
Մայրցամաքային Չինաստանի տարածքում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը մեկ ամսում գերազանցել է 2002 – 2003 թվականներին աստեղ ոչ տիպական թոքաբորբից (SARS-ի կորոնավիրուս) մահացածների ընդհանուր թվաքանակը։
Չինացի սահմանապահները բոլոր ուղեւորներին դուրս են բերել Պեկին-Մոսկվա գնացքից, որպեսզի նվազեցնեն նոր կորոնավիրուսի տարածման վտանգը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ անդրբայկալյան տարածաշրջանի իշխանության մարմինների մի աղբյուր:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության ժամանակ հունվարի 31-ին Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Առնվազն չորս թուրք զինծառայողէ զոհվել, եւս ինը՝ վերքեր ստացել Սիրիայի Իդլիբի նահանգում նրանց դիրքերի գնդակոծման հետեւանքով:
Վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Չինաստանում 2019-nCoV վիրուսից հիվանդացածների թիվն աճել է մինչեւ 17 205, մահվան դեպքերի քանակը հասել է 361-ի:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Իմ քայլը» խմբակցության «իրավական գիգանտների» նախագծած «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» փաստական նկարագրություն՝ 1. Քայլ առաջին՝ հնարավորինս կարճ ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների կատարում ՝ նախատեսելով Ազգային ժողովի իրավասությունն առանց Սահմանադրական դատարանի համաձայնության իրականացնելու սահմանադրական փոփոխություններ ՝ ի հակառակ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության։ 2. […]
Դոկտոր Խաչիկ Մուրադյանը Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով քանդվել է Դիարվեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Սարգիս կիսավեր եկեղեցու կամարների մի մասը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
2019 թվականին Միացյալ Նահանգների Boeing կորպորացիայի զուտ վնասը կազմել է 636 միլիոն դոլար՝ 2018 թվականին գրանցված 10,46 միլիարդ դոլարի չափով զուտ շահույթի դիմաց:
Լույս հունվարի 30-ի գիշերը Սալվադոր Դալիի ստեղծած տասից ավելի բրոնզե քանդակ են հափշտակել Ստոկհոլմի կենտրոնի պատկերասրահից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և փոխանցել դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքիայի բանակի առնվազն 200 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ՝ զրահամեքենաներ և տանկեր, փետրվարի 2-ին հատել է Սիրիայի հետ սահմանը:
Սպիտակ տունը հունվարի 29-ին փորձ է ձեռնարկել կասեցնելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հնարավոր ցուցմունքները իմփիչմենթի գործընթացում եւ գրքի հրապարակումը:
2020-ից մինչեւ 2024 թվականներն սպառնում են դառնալու աշխարհի մասշտաբով ամենաշոգ հնգամյակը դիտարկումների ամբողջ ընթացքում:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ բանակցային սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ չկա. «Այս պահին քննարկվում են քայլեր, որոնք հետագայում կբերեն այդ փաստաթղթի ձևավորմանը: Այսինքն՝ իրենք այդ ապագա պոտենցիալ փաստաթղթի դրույթներն են քննարկում»:
«Իսկ իրենք պատկերացնո՞ւմ են՝ թուրքի հետ խաղաղ ապրելը որն է: Իրենք պատկերացնո՞ւմ են, որ այն թուրքը, որը գիշերով մորթում էր հայ մարդու պապին, հիմա այդ ժառանգներին ասում է՝ գնացեք, դա մոռացեք, հանգիստ ապրեք: Արցախում այդ հողի տերերն են ապրում, որոնց թուրքերը ցեղասպանության ենթարկեցին: Մենք ե՞րբ սկսեցինք մեր ազատագրական պայքարը. Արցախի ժողովուրդը ինքնորոշվեց, ասաց, որ չի ուզում վտանգի մեջ ապրել, ուզում է իր պապական հողում հանգիստ ապրել, բայց թուրքը չի ուզում հանգիստ ապրել: Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ թուրքերը խաղաղասեր են, թող գնա՝ Սաֆարովի հետ ապրի»:
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծելու մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել կոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված մարմին, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահատման համար անհրաժեշտ գործիքակազմով: