Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, ինչը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

ԱՄՆ-ը հունվարի 30-ին ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, սահմանափակիչ միջոցներ են ձեռնարկվել ԻԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի եւ բուն կազմակերպության նկատմամբ: Այժմ ԱՄՆ-ի տարածքում նրանց ակտիվները, ընդհանուր կանոնների համաձայն, սառեցված են: Բացի այդ, նրանց հետ երրորդ անձանց բոլոր գործարքները երկրորդային պատժամիջոցների օբյեկտ են:

«Պարոն Սալեհին առաջնակարգ գիտնական է ու քաղաքական գործիչ, նրա դեմ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի հուսահատության հետ եւ ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացի վրա»,- ասված է Մուսավիի հայտարարության մեջ, որը դատապարտել է պատժամիջոցները: Նրա խոսքով՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը «վաղուց փակուղի է մտել»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունվարի 30-ին հայտարարել է, որ Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար: «Մենք կարծում ենք, որ Իրանին փողեր ու հարստություններ ստանալու հնարավորությունից զրկելը ճիշտ միջոց է ստիպելու նրանց ընդունել ոչ դյուրին որոշումներ, որպեսզի ժողովուրդը կարողանա հնարավորություն ստանալ փոխելու այն ռեժիմի բնույթն ու գործելակերպը, որն այդքան վատ է ծառայում Իրանում ապրող 80 մլն մարդու»,- ասել է Փոմպեոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս