Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրադարձությունների զարգացումը Սիրիայում:
Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 17-22-ը կիրականացնի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներդրումների ներգրավումը հանդիսանում է ցանկացած կառավարության առաջնային խնդիրը: Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։ Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը և կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հնարավոր չլինի հասնել նաև տնտեսական հեղափոխության:
Գերմանիան պատրաստ է Սիրիայի վերականգնմանը մասնակցել որոշակի պայմաններով, բայց այդ մասին խոսք չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել հակամարտության քաղաքական լուծումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Կոտոլյանը նշանակվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար։
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է մի իսլամիստի, որն ահաբեկչություն էր նախապատրաստում հանրապետությունում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը:
ԱՄՆ-ի ափերին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա:
Հայտարարություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին
Մեկ մարդ է զոհվել, եւս ավելի քան 10-ը՝ վերքեր ստացել Մասաչուսեթսի տներում գազի պայթյունների հետեւանքով:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի մասնակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իրանը, սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում նախարարական հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով: Վանեցյանը տեւական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար, շարունակում է պնդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իրեն «փակելու»: Երեկ Փաշինյանն արձագանքել է այս խոսքերին, ասել. ««Մարտի 1-ի» հետաքննության նպատակն է «փակել» բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել 2008թ. […]
«Ժամանակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանը մեզ հետ զրույցում որևէ կարծիք չհայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմունիտետի հետ կապված վիճահարույց հարցի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ իր մեկնաբանությունը կարող է համարվել ճնշելու կամ ուղղորդելու փորձ։ Խունդկարյանը նաև չասաց՝ Վճռաբեկ դատարանը Քոչարյանի հարցով դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են:
Իսպանական այն քաղաքները, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, սեպտեմբերի 15-ին անցկացնելու են մեծ տոն՝ «Ժառանգության գիշերը»:
«ՌԴ-ի համար ամենակարևորը Հայաստանի նկատմամբ վստահությունը չկորցնելն է: ՀՀ վարչապետը հասկանում է, որ կա նման ռիսկ: Հենց այդ պատճառով էլ ձգտում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաճախակի հանդիպումներ ունենալ, բացատրել այն ամենը, ինչ կատարվում է ՀՀ-ում: Սակայն մի բան է՝ բացատրել, մեկ այլ բան է՝ գործել: Մի բան է բացատրել ու դրանից օրեր անց նման քայլերի գնալ: Կարծում եմ` վստահության պակաս Մոսկվայում արդեն կա»:
Կատարի Արաբական Էմիրության շեյխ Թեմիմ բին Համեդ ալ Սանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ իր համակրանքն ու Թուրքիայի նկատմամբ վստահությունը արտահայտելու համար Էրդողանին ինքնաթիռ է նվիրել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կողմերը պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն բանակցություններում առաջընթացի համար։
«Ցանկացած քննարկում, որը երկրում բացասական զարգացումների մասին է, անդրադառնում է երկրի, իշխանությունների հեղինակության վրա, որը ներկայումս բարձր է Հայաստանի դեպքում: Սակայն նախկին իշխանությունը, այսինքն` ներկայիս ընդդիմությունն արդյունավետ աշխատում է եվրոպական կառույցներում»,- ասաց Զաշտովտը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Տեխասի ներկայացուցիչ Թեդ Փոն (Թեոդոր Լլոյդ Փո) իր ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ կառավարությանը կոչ արել ճանաչել այն:
Հայաստանը ապրում է մի ժամանակաշրջանում, որը շատ կարևոր է բոլոր քայլերը անել «տասն անգամ չափել և մեկ անգամ կտրել» սկզբունքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Փարիզում հանդիպելու է ֆրանսահայերի հետ:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը վստահ է, որ սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի են ունենալու ազատ, անկախ և թափանցիկ արտահերթ ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել են Շենգավիթ վարչական շրջանում:
ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված պիտի լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ: