Բաժիններ՝

Կատարի շեյխը Էրդողանին 400 մլն դոլարանոց ինքնաթիռ է նվիրել

Կատարի Արաբական Էմիրության շեյխ Թեմիմ բին Համեդ ալ Սանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ իր համակրանքն ու Թուրքիայի նկատմամբ վստահությունը արտահայտելու համար Էրդողանին ինքնաթիռ է նվիրել։

«Boeing-747-8» տեսակի VIP կահավորված ինքնաթիռը սեպտեմբերի 12-ին վայրէջք է կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում և ներառվել Էրդողանի անձնական օդային նավատորմում։

2012թ․ արտադրված ինքնաթիռը կահավորվել է Սան Անտոնիոյում և 2015թ․ վերադարձվել Կատարի Էմիրությանը։ Սովորաբար 400 տեղանոց ինքնաթիռը վերակահավորվելուց հետո 76 ուղևոր տեղափոխելու հնարավորություն ունի։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 18 հոգուց։ Ինքաթիռում կա նիստերի դահլիճներ, ննջասենյակներ, հիվանդանոց։ Երեք տարվա ընթացքում ինքնաթիռը ընդամենը 200 թռիչք ու վայրէջք է կատարել, կատարված թռիչքի ընդհանուր տևողությունը 436 ժամ  է։

Նշվում է, որ ինքնաթիռի վաճառքի արժեքը գնահատվել է 400 մլն դոլար։ Սակայն երբ ինքնաթիռով հետաքրքրվել է Էրդողանը, Կատարի շեյխը որոշել է այն նվիրել Թուրքիայի նախագահին։

Ինքնաթիռի անձնակազմը արդեն իսկ ընտրվել և անհրաժեշտ վերապատրաստում է անցել օգոստոսին։

Հավելենք նաև, որ «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Գամզե Թաշչըերը հարցում է ուղղել Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային՝ խնդրելով պարզաբանել, արդյոք ինքնաթիռը գնվել է, որքան է վճարվել Կատարին այդ ինքնաթիռի համար, այս ինքնաթիռի ձեռքբերումից հետո արդյոք նախագահի մյուս անձնական ինքնաթիռներից որևէ մեկը կվաճառվի։

Sputnik Türkiye

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930