«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, ով ակնհայտորեն, իր բառապաշարով ասած՝ քաղաքակիրթ դիսկուրսը շփոթել է քուչի լեզվի հետ, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել՝ մենք քարոզարշավի հենց առաջին օրից հորդորել էինք մնալ քաղաքակիրթ դիսկուրսի շրջանակում, հորդորել էինք երեւանցուն ներկայացնել բացառապես քաղաքական ուժերի ծրագրերը, չվիրավորել եւ չանվանարկել մրցակիցիներին, սոցիալական ցանցերում չտարածել ատելության քարոզ եւ կեղտոտ հայհոյանքներ, պետական ողջ ռեսուրսը չդնել հայհոյող կեղտոտ ֆեյքերի բազմացման գործի վրա։
«Քաղաքական ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածություն է խախտվել»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց իրենց կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ կապողներին:
Այսօր Շենգավիթ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ալիևին ու Քոչարյանին, որոնք գրեթե միաժամանակ հարցազրույց էին տվել և իրեն մեղադրել էին բռնապետ լինելու մեջ. «Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք»:
Թոշակառուների կյանքի համար առավել հարմարավետ երկրների վարկանիշը գլխավորել է Շվեյցարիան:
Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական «Իմ քայլը» դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը քաղաքական բանավեճի հրավիրեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
«Արդյո՞ք պետք է Հայաստանում սոցիալիզմ» հարցն առաջին հայացքից անտեղի, ոչ արդիական, վերացական-տեսական և պարապությունից դրդված է թվում: Իրականում, սակայն, հենց այսօր դա մի քանի առավել արդիական հարցերից մեկը պետք է լինի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի սեպտեմբերի 16-ի նախընտրական հավաքի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի որդու զինվորական ծառայության անցնելու փաստին՝ նշելով, որ Ադրբեջանի ժողովուրդը իր երկի ղեկավարի առջև պետք է խնդիր դնի, որպեսզի նրա որդին ծառայի սահմանամերձ գոտում:
«Այդ ձայնագրության փաստն ավելի լայն պետք է դիտարկել, ձայնագրությունն ինքնին կոմպրոմատ է։ Կոմպրոմատները քաղաքական գործընթացների, հատկապես՝ նախընտրական կամպանիաների ժամանակ տարբեր երկրներում բազմիցս օգտագործվել են, անկախ նրանից՝ այդ երկիրը ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է իրեն և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ին Պեկինում հանդիպել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ճան Հանհուեյի հետ:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ սեպտեմբերի 14-ին ԵԽ կենտրոնակայանում կազմակերպել է Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովին և ԵԽ-ՖՄԿ համագործակցությանը նվիրված միջոցառում։
Մեր պատմության դասագրքերն արհամարհանքով են խոսում Երևանի խանության մասին, և ներկայացնում այն գրեթե միայն բացասական գույներով: Սա մտած է մեր գիտակցության մեջ:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ուկրաինական «Օկեան էլզի» հայտնի ռոք խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է, որ պատրաստ է քաղաքականություն մտնել, սակայն վերջնական որոշման մասին կհայտարարի ավելի ուշ:
Թբիլիսի քաղաքի օրվա՝ «Թբիլիսոբա»-ի տոնակատարությունը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 6-7-ին:
«Սա անթույլատրելի է»:
«Մտավախություններ ունի ինչպես՝ Մոսկվան, այնպես էլ՝ Երևանը»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դինամիկային։
«Ինչպես մեր, այնպես էլ ՀՀ իշխանությունների համար պարզ է, որ Սիրիայում առկա հակամարտությանը ներքաշվելու, դրան միջամտելու փորձերը լի են բազում և բազմաբևեռ մարտահրավերներով»:
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածի կեսն արդեն անցել է, սակայն այս ժամանակահատվածում քաղաքական ուժերն իրենց հնարավորություններն առավելագույնս չեն օգտագործել։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։
«Եվ վերջապես, այն անձը, անկախ զբաղեցրած դիրքից, որը կհամարձակվի իմ երկրի 2-րդ և 3-րդ նախագահներին, որոնք նաեւ Արցախի հերոսներ են, «քաղաքական դիակ» անվանել, հայտնվելու է պատմության քաղաքական աղբանոցում, այնպես ինչպես հայտնվել են Հիտլերը , Մուսոլինին եւ Լավրենտի Բերիան»:
Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, որին մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ամերիկյան ժուռնալիստիկայի վետերան, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր, պլանավորված չէր։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակ հայտարարել է, որ տեսնում է իրական հնարավորություններ երկրում ամերիկյան ռազմական բազաներ տեղակայելու համար:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել Երևանի ավագանու ընտրություններում սատարել ՀՅԴ-ին ու նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: