Էդմոն Մարուքյանը կարևորում է Երևանի ավագանու ընտրություններում հավասար մրցակցության հնարավորությունը

Հայաստանը ապրում է մի ժամանակաշրջանում, որը շատ կարևոր է բոլոր քայլերը անել «տասն անգամ չափել և մեկ անգամ կտրել» սկզբունքով: Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Լույս» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Արաբկիրի վարչական շրջանի Պրահայի այգում:

«Լույս» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանը շեշտեց. «Մենք մի այնպիսի իրավիճակում ենք, որ իրավունք չունենք բացված մեծ պատուհանը ուղղակի չօգտագործել: Այս իրավիճակում Հայաստանի ամենամեծ համայնքում, որտեղ կենտրոնացված է Հայաստանի տնտեսության 50 տոկոսից ավելին, արտահերթ ընտրություններ են անցկացվում: Այս արտահերթ ընտրություններում մասնակցում են բազմաթիվ ուժեր, որոնք նախկինում չեն մասնակցել: Օրինակ` եթե հետ գնանք մեկ տարի առաջ` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ: Հիմա մեկ տասնյակից ավելի ուժեր են մասնակցում, և ուրեմն պետք է այնպիսի հնարվորություններ ընձեռնել բոլորին, որ բոլորը ունենան հավասար մրցակցության հնարավորություն, որ ընտրությունները լինեն արդար, թափանցիկ և թեկնածուների իրավունքների հարգանքի և փոխադարձ սիրո և համերաշխության մթնոլորտում»,- ասաց Մարուքյանը, հավելելով, որ դրան հասնելու համար ամեն բան արվում է:

Էդմոն Մարուքյանը ընդգծեց, որ սխալ քայլի վրա չենք կարող կառուցել նորը և ավելի լավը:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը:

Առաջիկա 11 օրում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

Տեսանյութեր

Լրահոս