Ազգային ժողովն այսօր պատգամավորների նախաձեռնած արտահերթ նիստում քննարկում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։
ՀՔԾ-ից, սակայն, «168 Ժամի» հետ զրույցում հայտնեցին, որ Տիգրան Աբգարյանի գործն առանձնացված չէ, և այն քննվում է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում, որի նախաքննությունը դեռևս ավարտված չէ։ Մնում է միայն կռահել, թե ինչո՞ւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լյուդովիկոսյան փառահեղությամբ հայտարարեց, թե Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկջոկատայինները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ գաղտնալսված ձայնագրության հրապարակումը ցույց տվեց, որ իշխանությունների նպատակն իրեն փակելն է, ոչ թե Մարտի մեկը բացահայտելը:
«Ո՞վ է սպառնալիքով խոսում, Ռոբերտ Քոչարյա՞նը։ Ռոբերտ Քոչարյանի վրա գործ են ստեղծել, հըլը ինքն է սպառնալիքով խոսո՞ւմ։ Ասում է իր կարծիքը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան դիտարկման, թե Ռոբերտ Քոչարյանը սպառնալիքով է խոսում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
«Ի՞նչ քայլերի է դիմելու։ Նախ՝ 10 տարվա համար ո՞վ պետք է ներողություն խնդրի, իսկ հետո 2008 թ. մարտի 1-ի համար ո՞վ պետք է ներողություն խնդրի, ծնողներից ո՞վ պետք է ներողություն խնդրի, մեր պատուհանների վրա կրակելու համար ո՞վ պետք է ներողություն խնդրի…»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով Ռոբերտ Քոչարյանին, որը նշել էր, թե իրենից պետք է ներողություն խնդրեն, այլապես ինքն այլ քայլերի է դիմելու։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում:
ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրեց Էդգար Սեդրակյանին: ԱԺ-ն Սեդրակյանին ընտրեց փակ քվեարկությամբ:
«Գրիշա ջան, ո՞նց եք թույլ տալիս վարչապետը մեքենայի միջից լայվ մտնի։ Հիմա, որ հավաքվում են, այլևս ժողովուրդ չի, ամբոխ է։ Շուտով դատ ու դատաստանն անելու են հրապարակում»։
«Այս պահին ես չեմ ուզում միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին, դա իրենց խնդիրն է, քննությունը ցույց կտա։ Այն, որ բովանդակությունը շատ մտահոգիչ է, ինչպես նաև մտահոգիչ է գաղտնալսման փաստը, ես դրա մասին խոսել եմ և երեկվա հարգելի պարոն վարչապետի պարզաբանումներն ինձ չհամոզեցին և չգոհացրեցին։ Կարծում եմ՝ դրանք չհաջողված արդարացումներ կամ մեկնաբանություններ էին»:
ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը հզորության մինչեւ երկրորդ կատեգորիա է թուլացել ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի:
ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո պետք է անմիջապես հրաժարական տային։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Իսագուլյանն ասաց, որ երկրի առաջին դեմքերի տված մեկնաբանություններն այդ թեմայով պրիմիտիվ են.
«Դուք երևի հետևում եք թե՛ իմ հայտարարությանը, և թե՛ իմ հանդիպումներին, իմ հանդիպումը վարչապետի հետ, իմ հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպանի հետ, նախագահի բոլոր կառույցների, և բոլոր հանդիպումներից հետո, այդ թվում և՝ վարչապետի հետ հանդիպումից հետո, հիմնական շեշտերից մեկը, որ ես դնում եմ, ես միշտ պնդում եմ, որ մենք ունենք անցած տարիների ընթացքում դինամիկ առաջընթաց ժողովրդավարության առումով և երբեք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու։ Եվ մենք պետք է ժողովրդավարությունը է՛լ ավելի ամրապնդենք»:
Այսօր ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավորների առնվազն 1/4-ը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թավշիստների ագիտպրոպը երեկվանից մոնտաժել և ինտենսիվ տարածում է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ մեզ փորձում է վերագրել «հող հանձնելու» թեման:
Եվրամիությունը պետք է աշխատի Ռուսաստանի հետ կապերի վերականգնման ուղղությամբ:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ցավով եմ արձանագրում, որ քարոզարշավի հենց առաջին օրից հերթական անգամ գերիշխեցին էմոցիաները, և մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ։
«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով օդ կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է, քանի որ նրա բաց կալանքի ռեժիմի ժամկետն ավարտվել է:
Եվրամիությունը կես տարով երկրարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելուց հետո մեկնելու է Գերմանիա: Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:
«Ես միշտ ասել եմ, որ հայտնելու եմ տեսակետս հանրությանը անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ՝ լինի դա կենսաթոշակային բարեփոխումը, սահմանադրական փոփոխությունները, տնտեսական քաղաքականությունը: Եվ կարծիքս հայտնում էի»:
Barijat թայֆունը՝ 23-րդն այս տարում, սեպտեմբերի 13-ի առավոտյան հասել է Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի Չժանցզյան քաղաք:
ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ Երվանդ Խունդկարյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահին: Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:
Սալվադորում դատարանը երկրի նախկին նախագահ Անտոնիո Սակային, որը նախագահել է 2004-2009 թվականներին, տասը տարվա բանտարկության է դատապարտել պետական բյուջեից 300 հազար դոլար վատնելու համար:
Չինաստանում ինը մարդ է զոհվել այն բանի հետո, երբ ավտոմեքենան Հունանի նահանգի Հենյան քաղաքի հրապարակում վրաերթի է ենթարկել մարդկանց բազմությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս տեղեկությունը ռուսական «Известия»-ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը:
Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով՝ նա կարող է երբեւէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։
Հարավային Կարոլինայի շուրջ 300 հազար բնակիչներ են արդեն տարհանվել ափամերձ գոտիներից Ատլանտյան օվկիանոսի կողմից «Ֆլորենս» փոթորկի մոտենալու կապակցությամբ: