ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:
Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ:
ԲՀԿ-ի քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում. azatutyun.am (ուղիղ):
«Լույս» դաշինքի հանրահավաքը Արաբկիր վարչական շրջանում. 1in.am (ուղիղ):
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը ֆեյսբուքյան նոր նախագիծ է մեկնարկել՝ «Հարցեր Դաշնակցությանը»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:
Միացյալ Նահանգների՝ երկրի սահմաններից դուրս ծնված բնակիչների բաժինը հասել է 1910 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, իսկ վերջին տասնամյակում ներգաղթյալների հիմնական համալրումն ԱՄՆ-ին ապահովել են ասիական երկրներից սերվածները:
«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը մնում է այն համոզմունքին, որ շատ ավելի ճիշտ և արդյունավետ կլիներ որևէ ընտրություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, անցկացնել դրանց համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո:
Վրաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ավիգդոր Լիբերմանը Թբիլիսիում հռչակագիր են ստորագրել համագործակցության խորացման մասին:
Ինչ վերաբերում է Ալիևի վերջին հայտարարություններին՝ Թևան Պողոսյանն ասաց, որ Ալիևի համար բռնապետ են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը, որովհետև աշխարհի ցանկացած հայ նրա թշնամին է.
«Վարչապետը թող փորձի զանգել բոլոր 234 դատավորներին և տեսնի՝ ով կկատարի իր ասածը, ով՝ ոչ»:
ԵԽԽՎ-ում ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը եւ դրա բովանդակությունը քննարկվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ հաստատվել էր ձայնագրության իսկությունը։
ԽՄԿԿ Կոմկուսի կենտրոնի նախկին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը շատ կարեւոր է համարում Ռուսաստանի դերն աշխարհում եւ կոչ է անում Արեւմուտքին՝ հրաժարվել նրան մեկուսացնելու փորձերից:
«Մեր ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանի կրթության տարբեր տեսակները երաշխավորում են իր գիտելիքների այն անհրաժեշտ պաշարը, որը պետք է քաղաքը ղեկավարելու համար։ Իր կերպարով նա ճիշտ այն մեկն է, որը պետք է դառնա ոչ թե քաղաքի պետ, այլ տեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լույս» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանը:
ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե երբ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը, Արցախի հակամարտության կարգավորման հարցով ժառանգություն է ստացել մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Նալբանդյանի խոսքով՝ վարչապետին մոլորության մեջ են գցել:
Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել բացել Գազայի հատվածի հետ սահմանի «Էրեզ» հսկիչ անցակետը:
«Հայաստանում իրադարձությունները սրընթաց են զարգանում, ռուս-հայկական հայկական հարաբերություններում շատ հետաքրքիր ինտրիգներ կան։ Բնականաբար, այս մասին շատ եմ գրում, հաճախ եմ արտահայտվում։ Եվ նույնքան հաճախ էլ վերջին ժամանակներս սկսել եմ անձնական նամակներ ստանալ տարակուսած ընթերցողների կողմից»։
Աշխատանքային այցով Ժնև ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:
«Չպետք է մոռանանք, որ մենք մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրության քարոզարշավին։ Արդյո՞ք հավասար մրցակցային պայմաններ են բոլոր քաղաքական ուժերի համար, իհարկե, ոչ, որովհետև քաղաքական ֆավորիտ ուժերից մեկը համառորեն Երևանի խնդիրները թողած՝ քաղաքական դիսկուրսի դաշտ է փորձում տեղափոխել քարոզարշավը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստանի»- քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-ի Խորհրդի բանակցությունների գործարկումը:
«Մանգհութ» գերթայֆունը մոտենում է Ֆիլիպինների հյուսիսի կղզիներին, ռիսկի գոտում են նաեւ Թայվան կղզին եւ Չինաստանի հարավարեւելյան ծովափը:
Հանրապեության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը:
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում 47 կողմ և 14 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
«Դատախազությունը չէր կարող գործ չհարուցել այս դեպքերի կապակցությամբ, հետևաբար՝ կապել սա, որ, այ, գործը հարուցվեց, որ կանխեն քննիչ հանձնաժողովի ստեղծումը, դա ուղղակի իրականությանը չի համապատասխանում, որովհետև քննիչ հանձնաժողովի քննության արդյունքում որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, բայց Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի արդյունքներով կարող է ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվել»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին:
ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման երևույթը եւ բուն զրույցը շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում:
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման փաստի շուրջ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված է, և ոչ ոք դա չի վիճարկում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանին:
«Մենք պատկերացումներով և եզրահանգումներով չենք շարժվում։ Սա Կանոնակարգ-օրենք է, և այնտեղ ասված է՝ եթե կա քրեական գործ հարուցված, այդ հարցի հետ կապված չի կարող ստեղծվել հանձնաժողով։ Ո՞ւմ է քննելու այդ հանձնաժողովը՝ տեսաձայնագրության մեջ եղած 2 մարդկանց, ի՞նչ տեքստի շուրջ է խոսելու։ Դա լինելու է ճնշում քրեական գործի վրա, դա ունենալու է ազդեցություն այդ գործի վրա»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը վստահ է՝ Գլխավոր դատախազությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի կողմից առերևույթ պաշտոնական լիազորություններն անցնելու գործով քրեական գործ է հարուցել՝ բացառապես կանխելու և խոչընդոտելու համար Ազգային ժողովի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը, այսինքն՝ խոչընդոտելու համար Քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացին: