«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջեւ սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի: ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թեւը եւս չի զիջում: ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ վերջիններս էլ հատիկ առ հատիկ ներկայացնում են, թե նախկին իշխանության ինչ կադրեր են հեղափոխականների ցուցակում հայտնվել:
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես միշտ, և եթե դրա համար կան նպաստավոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտվեն: ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես տարբեր և որոշ դեպքերում հակասական հայտարարություններ և քայլեր է իրականացրել»:
Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահը զանգահարել է ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա հովվին։
Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են հնագույն դամբարաններ, որոնք ունեն 4 հազարից ավելի տարվա պատմություն:
Սեպտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որին մասնակցում էր աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ընդունվել են մի շարք որոշումներ առևտրի, տնտեսության թվայնացման, արդյունաբերության, ֆինանսական քաղաքականության և տեխնիկական կարգավորման վերաբերյալ:
«Քաղաքական դաշտի հետ պետք է իսկապես սիրո, հանդուրժողականության մթնոլորտում փորձել կոնսենսուսի գալ, լուծումներ գտնել, որովհետև նույն սահմանադրական հանրաքվեն էլ Ազգային ժողով է գալու»:
Վրաստանի կառավարության որոշումը այս տարվա հոկտեմբերի 1-ից հացահատիկային մթերքների՝ իր տարածքով ավտոտրանսպորտով տեղափոխումն արգելելու վերաբերյալ կարող է Հայաստանի համար հեռուն գնացող հետևանքներ ունենալ։
Նոր Նորքում մեկնարկել է ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքը, որին, ինչպես հայտնի է՝ ելույթ է ունենալու նաև Գագիկ Ծառուկյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:
«Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքը Ավան համայնքում:
ՀՅԴ կուսակցությունը Երևանի խնդիրների լուծումը քաղաքային բյուջեի արդյունավետ կառավարման մեջ է տեսնում: Այս մասին սեպտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակի 2-րդ համար Դավիթ Հակոբյանը:
Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաղորդակցություն է սկսել Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների վերաբերյալ:
Սկոպիեի եւ Աթենքի պայմանագրով Մակեդոնիայի վերանվանման շուրջ հանրաքվեն կարեւորագույն քայլ է հանրապետության պատմության եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամագրվելու ճանապարհին նրա առաջընթացի գործում:
Նիգերիայում վերջին օրերին հարյուրից ավելի մարդ է զոհվել ընդգրկուն հեղեղումների հետեւանքով:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտնել է, որ Իրաքը պատրաստվում է փաստաթղթավորել թուրքական օդուժի կողմից Իրաքի հյուսիսային օդային սահմանները խախտելու դեպքերը և դրանք ներկայացնել Միացյալ ազգերի կազմակերպություն (ՄԱԿ):
«Ռոբերտ Քոչարյանը «Yerevan Today» կայքի հետ ոչ մի կապ չունի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը։
Իրանը կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր ստանձնած բոլոր պարտավորությունները՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից:
Մոսկվան անհանգստացած է Հայաստանում իրավիճակի անկայունության հնարավորությամբ։ Այս մասին Новости Армении-NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները եռանդագին ու դրական են զարգանում: Դա վերաբերում է առեւտրին, անվտանգությանը միջազգային ասպարեզում, բայց կան նաեւ բարդ հարցեր:
Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փաստորեն աշխարհի բոլոր երկրներին դրել է ուլտիմատիվ ընտրության առջեւ՝ Միացյալ Նահանգների հետ առեւտուր անել ամերիկյան պայմաններով կամ ԱՄՆ-ի կողմից ենթարկվել սակագնային պատժամիջոցների:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է արձանագրել, որ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ընտրություններից ոչ մեկի ժամանակ մասնակիցներն այսքան կեղտ միմյանց վրա չեն թափել, այսպիսի ատելության մթնոլորտ դեռ չի եղել, նույնիսկ բովանդակության առումով այսպիսի անբովանդակ քարոզարշավ չի եղել: Հետաքրքիր կլիներ լսել դրա պատճառների մասին կարծիքներ:
Սեպտեմբերի 15-16-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում:
Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է News.am-ի հարցերին:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական զինված ուժերը կրկին գնդակոծել է Հայաստանի տարածքը։ Սա ուղղակի ագրեսիա է ոչ միայն ՀՀ, այլև ՀԱՊԿ նկատմամբ։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության պայմանագրի դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Գերմանիա իր այցը, որը նշանակված է սեպտեմբերի վերջին, դրականորեն կազդի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման վրա: