
«Ֆլորենս» փոթորիկը թուլացավ մինչև առաջին կատեգորիա

ԱՄՆ-ի ափերին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների նախազգուշացման ազգային ծառայությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փոթորիկը թուլացել է մինչեւ երկրորդ կատեգորիա:
Փոթորկի քամիների արագությունը ժամում 177 կիլոմետրից նվազել է մինչեւ 150 կմ: Այժմ այն գտնվում է Հյուսիսային Կարոլինայի նահանգի Մորհեդ քաղաքից 80 կմ հարավ ընկած շրջանում:
Ծառայությունը նախազգուշացնում է, որ առաջիկա օրերին «Ֆլորենս»-ի մոտենալու կապակցությամբ կմեծանան հեղեղումների հավանականությունը:
Ավելի քան 10 մլն մարդ է հայտնվել այս սեզոնում ամենավտանգավոր փոթորկի՝ «Ֆլորենս»-ի ճանապարհին: Փոթորկի կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Ջորջիայի, Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Մերիլենդի նահանգներում, ինչպես նաեւ մայրաքաղաք Վաշինգտոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: